...

Ոնց էլ իրար գտել են

Ոնց էլ իրար գտել են

Արթուր Վանեցյանի «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուժ գտեք մեջներդ, խելքներդ գլուխներդ հավաքեք և, քանի դեռ շատ ուշ չէ, փոխեք ձեր կառավարության կազմի առնվազն 97 տոկոսին, առաջնահերթ՝ ձեր վարչապետին։

Ֆեյքերով պետություն չեք պահելու։ Ֆեյքերով նույնիսկ ձեր իշխանությունը չեք կարողանալու պահել։
Իրական հեղափոխությունն անհրաժեշտություն է, իսկ դա անելու հնարավորություն դեռևս ունեք նաև դուք, քաղաքական մեծամասնությունդ...»:

«ՉԻ». Բայց ոնց էլ իրար գտել են Արթուր Վանեցյանն ու Արսեն Բաբայանը: Կարծես հատուկ ստեղծվել են իրար համար: Մոսկվայում իրար գտան, ինչ-որ մի օլիգարխի օրհնությունը ստացան ու հիմա իշխանափոխություն են պահանջում:

Այս իշխանություններն իսկապես շատ են սխալներ թույլ տալիս: Մենք էլ ենք քննադատում, ասում՝ սթափվեք, լրջացեք, բայց իշխանափոխություն չենք պահանջում: Երևի նրանից է, որ մեզ ոչ ոք նման պատվեր չի տվել: 

Ավելին ասենք, մենք ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն: Ընդդիմադիր դաշտը դատարկ է: Բառիս բոլոր իմաստներով: Դատարկ խոսացողներ, դատարկ ճամարտակողներ, պոպուլիստներ, ինչ ասես, որ չկա: Եթե ընդդիմությունը պետք է Վանեցյանը լինի, ապա վիճակը տխուր է: 

Գոնե ֆեյքերից չխոսեն. ամբողջ օրը ֆեյքերով, իրար պաս տալով զառանցանքներ են տարածում, ու այդքանից հետո դեռ ֆեյքի անունը տալիս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ