...

Հիմա էլ Սերժից են վառված

Հիմա էլ Սերժից են վառված

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Հակառակորդների վարքագիծը հասկանալի է, բայց որոշ անհատների մոտ նկատում եմ խանդի տեսարաններ և ոչ գործընկերային վարքագիծ: Հարգելիներս, ժամանակն է սովորել համատեքստից կտրված մտքերով չառաջնորդվել: Սովորեք «թշնամի» և «հակառակորդ» բառերի նշանակությունն իրարից տարբերել»:

«ՉԻ». Մենք բացենք փակագծերը, թե Արսեն Բաբայանի խոսքն ում է ուղղված ու ինչի մասին է: Բանն այն է, որ Արթուր Վանեցյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր. «Մենք հստակ ընդդիմադիր ուժ ենք, բայց դա չի նշանակում, որ պետք է թշնամի լինենք իշխանությունների հետ»:

Քոչարյանականները Վանեցյանի այս խոսքերը համացանցում ակտիվ տարածում են, թե նայեք, Վանեցյանն ու Սերժը իշխանությունների տակ մտան, ծախվեցին, հանձնվեցին, «զադնի տվեցին», մենք տենց էլ գիտեինք, սրանք էն գլխից իրար հետ պասերով են խաղում և այլն:

Կարող ենք նույնիսկ մեջբերումներ անել քոչարյանականների գրառումներից:

    «Ով աճեցրեց հողատուին և չձերբակալեց Գյումրու ճանապարհին»:
    «Իսկ ո՞ւմ օրոք աճեց Նիկոլը, ո՞վ էր խոստովանում որ ինքն էլ է նիկոլին ֆինանսավորել, ում օրոք նիկոլը կոտրեց ռադիո տան դուռը, ում օրոք էր նիկոլը սպառնում, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը չի ունենալու վարչապետ, ում օրոք էր հնչում նմանատիպ սպառնալիքներ»:
    «Նիկոլին աճեցրածները, նրանք են, ովքեր 7 % քվեով թույլ տվեցին անցնել խորհրդարան այն ժամանակ, բերդից հանեցին այն ժամանակ ու ելք, արի»:
    «Կան երդվյալ անտինիկոլներ և սուտի անտինիկոլներ... Վերջիններիս, ովքեր իրենց բացահայտեցին, ասեմ՝ այո, վստահ, հենց կրելու ենք ու Քոչարյանի կողքին ենք. կասկածող լինի»:

Բա, այդպես էլ է լինում, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համակիրներն իրար գզեն: Արսեն Բաբայանի խոսքը ուղղված է հենց Քոչարյանի աջակիցներին: 

Ընդ որում, Արթուր Վանեցյանն իսկապես արտառոց բան չի ասել. ասել է՝ ոնց իշխանությունները մեզ վերաբերվեն, այնպես էլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը նրանց կվերաբերվի: Թշնամություն չանեն, թշնամի չենք լինի:

Բայց քոչարյանականները վառված են: Դե, Ռ. Քոչարյանը տեղը չի գտնում, չի հաշտվում պարտության հետ, չէ որ չէ, պիտի ամեն գնով վարչապետ լինեմ, ահագին ծախս եմ արել: Ոնց թե թշնամություն չանենք:

Տեսնենք, տեսնենք, թե այս գզվռտոցը մինչև ուր կտանի: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ