...

Կրեմլի պատասխանն էլ չուշացավ

Կրեմլի պատասխանն էլ չուշացավ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը:

Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ:

Մի քանի բան պարզաբանեմ:

Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:

Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել: 

Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ: 

Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ: 

Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը»:

«ՉԻ». Սա, իհարկե, լրիվ այն անեկդոտն է, երբ ասում են՝ Պողոսը վիճակախաղով ավտոմեքենա է շահել, վերջը պարզվում է՝ իրականում պոկերով 10 հազար դոլար է կրվել:

Բայց հարցն այն չէ՝ Բայդենը հրավիրե՞լ է, թե՞ ոչ, անձամբ սեղմելո՞ւ է Փաշինյանի ձեռքը, թե՞ օնլայն սմայլիկներով են փոխանակվելու:

Խնդիրը մատուցման ձևն էր: Այնպես էին ներկայացնում, թե սրանով ԱՄՆ-ը պատժում է Ադրբեջանին ու Թուրքիային: Որ սա մեծ ձեռքբերում է, ամերիկացիներն այս նեղ իրավիճակում ձեռք են մեկնում Հայաստանին: Այսինքն՝ շարունակում են երազանքների գրկում մնալ:

Ճիշտ հակառակը, դա կարող է հենց հակառակ էֆեկտն ունենալ: Սյունիքի հետ կապված բախտորոշ ժամանակներ են, պոտենցիալ դաշնակիցների հետ աշխատելու փոխարեն, այդ նույն պոտենցիալ դաշնակիցների պոտենցիալ հակառակորդի հետ հարաբերվելու մասին ես հայտարարում: Էն էլ՝ հպարտությամբ: 

Դրա համար էլ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովն այսօր՝ երեկվա ռազմական գործողությունների վերաբերյալ ասում է. «Մենք ամեն դեպքում կարծում ենք, որ իրադրության կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է»:

Սառը ցնցուղի պես բան է: Չի ասում՝ Ռուսաստանը չի հանդուրժի Ադրբեջանի ագրեսիան, չի ասում՝ զորք ենք մտցնում, քշենք ադրբեջանցիներին, տանք-փշրենք, կատարենք մեր դաշնակցային պարտավորությունները: Ոչ մի նման բան: Ասում է՝ դե, բան եք պայմանավորվել, արեք, մենք ի՞նչ անենք: Ի՞նչ եք կարծում, սա պատահական հայտարարությո՞ւն էր: Շատ հնարավոր է՝ այսպես Մոսկվան արձագանքել է երեկ իր հասցեին տարբեր պաշտոնյաների մեղադրանքներին, շանտաժային հռետորաբանությանը, Բայդենի հրավերը դրոշ սարքելուն: 

Հ.Գ. Իսկ որ Լևոն Տեր-Պետրոսյանին էին 1994-ին ԱՄՆ հրավիրում, ամենաբարձր՝ պետական այցով... մի հատ նայեք, կարդացեք, գոնե քաղաքականության այբուբենը սովորեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ