Խորհրդարանում լուրջ համավարակ է մոլեգնում, ինչի վառ վկայությունը Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության արդյունքներն են.
Երվանդ Խունդկարյան - վարակվածներ` 84, առողջացածներ` 2, բուժվողներ` 2:
Էդգար Շաթիրյան - վարակվածներ` 85, առողջացածներ` 3:
Արթուր Վաղարշյան - վարակվածներ` 86, առողջացածներ` 1, բուժվողներ` 1:
- 86 նոր դեպք (88%), ընդհանուր՝ 132:
- Վարի է գնացել 86 մարդ:
- Երեկ հարցի տեսքով 72 թեստ է արվել, ընդհանուր՝ 614:
Վարակի օջախը հայտնաբերված չէ, վարակվածները անորոշ ժամանակով ինքնամեկուսացված են հասարակությունից: