...

Լրատվամիջոցներն են մեղավոր

Լրատվամիջոցներն են մեղավոր

«Դոնեցկից ու Օսիայից 2000-3000 կամավոր կգան ու հետս կկանգնեն Մեղրիում, եթե ուզում են պատերազմով միջանցք բացել»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է պահեստազորի գնդապետ Բորիս Ավագյանը:

«ՉԻ». Չէ, բայց ինչո՞ւ այդքան քիչ: Դոնեցկը Երևանից մեծ քաղաք է, ինչո՞ւ 2000-3000: Առնվազն երկու-երեք դիվիզիա պարտավոր են մահապարտի սկզբունքով կանգնել Մեղրիի համար:

Դոնեցկում վիճակը օր-օրի սրվում է, պարզ է, որ սեփական ուժերով ինքնահռչակ հանրապետությունները չեն կարողանա դիմակայել Ուկրաինային, ստիպված Ռուսաստանն է զորք կուտակում սահմանին, իսկ մեր հրաշալի գնդապետը համոզմունք է հայտնում, որ 2000-3000 կամավորներ կթողնեն իրենց հայրենիքը և կգան պաշտպանելու իրենց անուշ ախպոր հայրենիքը: Իսկական ընկերությունը այդպես է լինում: Տեսնես, Ավագյանը ընկերներ չունի թալիբների, կարմիր կխմերների ու չեչենների շրջանում: Եթե ունենար, ապա դեպի Կասպից ծով միջանցք բացելը տեխնիկայի գործ կլիներ:

Իսկ ընդհանրապես, Ավագյանը մեղք չունի. մարդ է, ցանկանում է պիառվել, մեղավորը լրատվամիջոցներն են, որ տիրաժավորում են ակնհայտ խնդիրներ ունեցող մարդկանց բարբաջանքները:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ