...

Մարզպետի զավեշտալի սպառնալիքը

Մարզպետի զավեշտալի սպառնալիքը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քննադատել է Վանաձորի քաղաքապետի աշխատանքը և որպես ամփոփում սպառնացել, որ այդ գործելաոճը շարունակելու դեպքում Մամիկոն Ասլանյանը կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել են «իր քաղաքական հայրերը»։

«ՉԻ». Գուցե Մամիկոն Ասլանյանը շատ վատ է աշխատում, գուցե հակառակը՝ լավ է աշխատում, պարզապես լեզու չի գտնում մարզպետի հետ, մենք չենք տիրապետում մանրամասներին:

Այստեղ խնդիրը հնչած սպառնալիքն է: Հիմա, եթե Ասլանյանը շրջվի և հակադարձի, թե այդ որտե՞ղ եմ հայտնվելու՝ Սևանում սքութեր քշելո՞ւ, թե՞ Ձորաղբյուրի ամառանոցում, սխալ կլինի՞, թե՞ շատ հեգնական կհնչի պատասխանը:

Քաղաքական հայրերը ոչ մի վատ տեղում չեն հայտնվել, և դա որպես սպառնալիք հնչեցնելն արդեն ավելի շատ ծիծաղ կարող է առաջացնել:

Բոլոր հնարավոր ընտրակեղծիքներով ընտրված Ասլանյանին իշխանությունը պաշտոնանկ անելու քաղաքական կամք չունեցավ: Եվ շատ բնական է, որ նա պաշտոնավարելով՝ սաբոտաժի ենթարկի կառավարության սուբվենցիոն ծրագրերը: Ի վերջո, նրան իշխանության բերել է լրիվ այլ ուժ, իսկ այդ ուժը հիմա զբաղված է միայն ռևանշի նախապատրաստությամբ, որի մեջ իր ուրույն տեղն ունի քաղաքապետերի և համայնքապետերի սաբոտաժը և կառավարության ծրագրերի վիժեցումը:

Այնպես որ՝ ամեն ինչ արդար է, Ղուկասյանն էլ սրանից հետո սպառնալիս պետք է մի փոքր ավելի լուրջ սպառնալիքներ հնչեցնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ