4rd.am на русском
28.03.2020 / 23:00
Ձեռագրերը չեն այրվում
28.03.2020 / 22:00
Լուր-մեկնաբանություն
28.03.2020 / 21:45
Ձեռագրերը չեն այրվում
28.03.2020 / 21:30
Երազահան
28.03.2020 / 21:15
Ձեռագրերը չեն այրվում
28.03.2020 / 21:00
18.02.2020   22:00
1755

Մենք դեռ դարասկզբում ենք


­«ՉԻ», հոկտեմբերի 13, 2011թ.

Քա­ղա­քա­կան միտ­քը մե­ծավ մա­սամբ հազ­վագ­յուտ սթափ ան­ձե­րից զատ կամ թերևս շա­տե­րից, ո­րոնք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ի­րենց չեն բա­ցա­հայ­տում, ա­հա այդ հազ­վագ­յուտ ան­ձե­րից զատ, դեռևս ­Սա­սու­նի լեռ­նե­րից չի ի­ջել։ Ո­րա­կումն ի­մը չէ։

Դր­սից ժա­մա­նա­կին, պատ­մութ­յա­նը, մեր ի­րա­կա­նութ­յա­նը քննա­դա­տա­բար նա­յող­նե­րից մե­կի ար­տա­հայ­տութ­յունն է։ Ճշգ­րիտ ար­տա­հայ­տութ­յու­նը։ Ես նույ­նութ­յամբ որ­դեգ­րում եմ։ ­Սա­սու­նի լեռ­նե­րից չենք ի­ջել։ ­Հու­զա­կան կտրված­քով գրե­թե ոչ մեկս չի ի­ջել ­Սա­սու­նի լեռ­նե­րից։

­Դա­րասկզ­բին կրած ծանր պար­տութ­յունն այն­քան ճա­կա­տագ­րա­կան է ե­ղել մեզ հա­մար, որ թվում է, թե ազ­գի հար­ցե­րը ար­դեն վճռվել են այն ժա­մա­նակ։ ­Չենք կա­րող հաշ­վի չնստել այն ի­րո­ղութ­յան հետ, որ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, վե­րած­նունդ ու­նե­ցանք, ա­ռա­ջա­ցավ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը՝ ե­րեք հան­րա­պե­տութ­յուն­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել մեկ հան­րա­պե­տութ­յուն։ Ե­թե կու­զեք, ես կհա­վե­լեմ նաև վա­ղան­ցուկ Եր­ևան­յան մար­զը 1820-1837 թթ., որ հե­տո վե­րան­վան­վեց, ո­րով­հետև ա­ռա­ջա­ցան այլ մար­զեր ևս։ Այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը ես մեկ ամ­բող­ջութ­յան մեջ եմ տես­նում, երբ ազ­գը առ ի չգո­յէ ա­ռա­ջա­ցավ։ Մ­շա­կու­թա­յին, քա­ղա­քա­կան գի­գանտ­ներ ու­նե­ցավ, ար­ծար­ծեց իր հի­շո­ղութ­յու­նը։ Այս ամ­բողջն անց­յալ է։ Ե­թե կու­զեք ի­մա­նալ՝ 1828 թվա­կա­նից հե­տո՝ վեր­ջին եր­կու դա­րե­րում նո­րից ծնվե­ցին ­Խո­րե­նա­ցին էլ, ­Նա­րե­կա­ցին էլ, մեր հի­շո­ղութ­յունն էլ, մեր պատ­մութ­յունն էլ։ ­Գու­ցե՝ մենք էլ։ ­Մեր հի­շո­ղութ­յու­նը և ­մեր ա­պա­գան։ Այ­սինքն՝ Օր ու­նե­ցանք։ ­Պահ։ ­Ժամ։ Իսկ երբ այս ժա­մին դու կաս, նշա­նա­կում է ու­նես և­ անց­յալ, և­ ա­պա­գա։ ­Քո­նով է վճռվում։ ­Մեր մշա­կույ­թի ոս­կե­դա­րը մենք ու­նե­ցանք այս 200 տար­վա ըն­թաց­քում՝ Ա­բով­յա­նից ի վեր, արևմ­տա­հայ մտա­վո­րա­կան­նե­րով, պատ­մա­բան­նե­րով, հրա­պա­րա­կագ­րութ­յամբ, գրա­կա­նութ­յամբ, պոե­զիա­յով՝ նե­րառ­յալ ­Րաֆ­ֆի, ­Թու­ման­յան, Ի­սա­հակ­յան, ­Տեր­յան, ­Չա­րենց, Ա. Մ­յաս­նիկ­յան, Ա. Երզնկ­յան, Ա. ­Խանջ­յան, Ա. ­Քո­չին­յան, Գ. ­Հա­րութ­յուն­յան, Յ. ­Զա­րոբ­յան՝ մարդ­կանց խումբ, որ հան­րա­պե­տութ­յուն կա­րո­ղա­ցան ա­ռա­ջաց­նել։ Եվ ե­րախ­տա­գի­տութ­յամբ եմ հի­շում նրանց, ո­րով­հետև նաև նրանց սե­րունդն եմ։ Ես ներք­ևի մար­դու իմ վե­րա­բեր­մունքն ու­նեի առ իշ­խա­նութ­յուն, քա­մահ­րոտ վե­րա­բեր­մուն­քը։ Ե­թե գրող ես, պի­տի ընդ­դի­մա­դիր լի­նես։ Եվ ա­հա իմ ա­վագ գրչեղ­բայր ­Վա­հագն ­Դավթ­յա­նը ինձ գե­ղե­ցիկ դաս տվեց։ ­Կո­սի­գի­նը ­Մոսկ­վա­յում Ան­տոն ­Քո­չին­յա­նին ա­սել էր. ,Ես ծափ զար­կե­ցի՝ ուխ, դե տե­սե։ Վ. ­Դավթ­յա­նը խե­թեց՝ քո պե­տութ­յունն է, ու­րիշ­նե­րը քո­նին դի­տո­ղութ­յուն են ա­նում։ Ա­հա այդ պա­հից սկսած ես օ­տա­րի՝ բա­րե­կամ թե թշնա­մի, իմ ղե­կա­վա­րի փո­խա­րեն նրանց առջև քրտնում եմ, կարմ­րում եմ, վատ եմ զգում, և ­դա զգում եմ որ­պես իմ քայլն ա­նող մար­դիկ, որ իմ փո­խա­րեն կանգ­նած են ծանր վի­ճա­կի ա­ռաջ։
Ինչ­քա­նով է ճշմա­րիտ, ինչ­քա­նով չէ ճշմա­րիտ, որ մենք մնա­ցել ենք դա­րասկզ­բում, մարդ­կութ­յան հետ չենք քայ­լել, մեր վեր­քը չենք սպիաց­րել, և ­մարդ­կութ­յան հետ հա­մա­քայլ չենք գնա­ցել. մնա­ցել ենք անց­յա­լի մեջ, դա ճշմար­տութ­յան մեծ քա­նակ ու­նի։ ­Մեր ոտ­քը ծանր է ե­ղել անց­յա­լի բե­ռով, մեր ոտ­քից կախ­ված է ե­ղել անց­յա­լի բե­ռը։ Չ­խո­սե­լով այն մա­սին, որ մեր տա­րածքն այն­քան հզոր չէ, որ իր բո­լոր որ­դի­նե­րին կա­րո­ղա­նա պա­հել, զբա­ղեց­նել, ար­տա­գաղթ չտալ ե­րեկ­վա օ­րով խո­պան, այ­սօր­վա օ­րով՝ դե­պի Ա­մե­րի­կա, ­Ռու­սաս­տան։ Աշ­խա­տանք չփնտրե­լու, ըն­տա­նի­քը բա­րե­կե­ցիկ պա­հե­լու կեն­սա­տա­րածք չու­նենք։

Իսկ այն, որ իս­կա­պես հո­գե­բա­նութ­յամբ մնա­ցել ենք դա­րասկզ­բին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ մնա­ցել ենք վրե­ժի ժո­ղո­վուրդ և ­նոր փոր­ձանք­նե­րին ան­գետ, ո­րով­հետև մեր հա­յաց­քը շրջված է դե­պի անց­յալ, ճշմար­տութ­յուն է։ Այս­տեղ իմ կուռ­քե­րը պի­տի դառ­նան ինձ­նից կրտսեր, ա­ռանց ազ­գա­յին բար­դութ­յուն­նե­րի ա­ճած զո­րեղ­նե­րը, որ վտան­գը մտոք շրջան­ցել են, ժա­մա­նա­կին նա­յել են ժա­մա­նա­կի մար­դու հա­յաց­քով։

Կ­գա նոր սե­րուն­դը, իմ ա­ռաջ­նոր­դութ­յու­նը ես նրանց եմ տա­լիս։ Իմ հույ­սը նրանց հետ է։ Ի՞նչ ե­րաշ­խիք­նե­րով ենք 21-րդ ­դա­րում հայտն­վում։ Ինձ հա­մար մե­ծա­գույն ե­րաշ­խիք է, որ թշնա­ման­քը հար­ևան ո­րոշ երկր­նե­րի, ի­րենց հա­մար ա­վե­լի ծանր բեռ է լի­նե­լու, քան մեր հան­դուր­ժու­մը, քան մեզ մե­կու­սի թող­նե­լը։ Ա­վե­լի ստույգ ա­սեմ՝ թուր­քե­րի ագ­րե­սիվ վե­րա­բեր­մուն­քը մեր նկատ­մամբ ի­րենց հա­մար ա­վե­լի ծանր խնդիր է լի­նե­լու, քան մեզ հա­մար։ Ինձ թվում է՝ մեր գոր­ծո­նը նրանք չպի­տի չա­փա­զանց­նեն, չպի­տի ան­տե­սեն, չպի­տի փոք­րա­ցած տես­նեն, ի­րենց ագ­րե­սիա­յի մեջ չպի­տի մտա­ծեն, որ ա­հա այս թում­բը ի­րենց դե­պի ար­ևելք լայն ճա­նա­պար­հի ա­ռաջ կվե­րաց­նի։ ­Մենք պար­տա­վոր ենք մեզ պա­հել գո­նե այն­պես, որ մեր ար­գելք լի­նե­լու հետ հաշ­վի նստեն։ Մ­նա­ցա­ծը դժվա­րութ­յուն­ներ են, որ ան­ցո­ղիկ են։ ­Միայն այդ ժա­մա­նակ մենք ա­ռա­ջըն­թա­ցի մեջ գոր­ծըն­կեր­ներ կու­նե­նանք։ Իսկ մյուս դեպ­քում մենք խո­ցի կվե­րա­ճենք և­ ի­րենց մարմ­նի վրա, և­ աշ­խար­հի մարմ­նի վրա։ ­Շատ ցա­վա­լի է էդ խոց բա­ռը, ո­րով­հետև կու­զե­նա­յի, որ իմ աղ­ջի­կը, իմ տղան, իմ թո­ռը ա­ռանց ազ­գա­յին բար­դույթ­նե­րի, ա­ռանց խոց լի­նե­լու՝ աշ­խար­հի մեջ ա­զատ քա­ղա­քա­ցի­ներ լի­նեին հա­վա­սար­նե­րի շքեր­թի մեջ։ ­Մենք կոչ­ված ենք սկզբունք ու­նե­նալ ինք­նութ­յու­նը, հզոր­նե­րի մեջ աննշ­մար չենք, շատ փոք­րե­րի մեջ էլ չենք, աշ­խար­հը լի­քը մեզ­նից մանր, շատ խնդիր­նե­րով, ան­հե­տաց­ման եզ­րին գտնվող ժո­ղո­վուրդ­ներ կան, մեր ի­րա­վունք­նե­րը չենք չա­փա­զանց­ում, չենք ուռ­չում ե­զան չափ առ­նել ու­զող գոր­տի պես։ Կ­յանք։ Եվ զո­րա­նա­լու ենք։ Տ­ևե­լը մեր ար­յան մեջ է։ 

Հրանտ Մաթևոսյան



 Պիտակներ

         Հրանտ Մաթևոսյան, Չորրորդ իշխանություն


Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված



















Ապրի Հրայրի արևը












Գող՝ սիրտը դող
Գող՝ սիրտը դող
08.03.2020 / 2569



Ստոպ-կադր
Ստոպ-կադր
09.03.2020 / 2519








Մեր Վանգան
Մեր Վանգան
05.03.2020 / 2343

Վախեցածը
Վախեցածը
08.03.2020 / 2338







Вите надо выйти
Вите надо выйти
01.03.2020 / 2268