...

Մեր բանակի պարտության մի հիմքն էլ սա էր

Մեր բանակի պարտության մի հիմքն էլ սա էր

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատասխանատվությունն իր վրայից ցրում է, այլև հակառուսական տրամադրություններ է գեներացնում: Բայց պատասխանատուն միայն ինքը չի. կար Աշոտ Բլեյանը, որը այդ նույն հանձնողական թեզերով սերունդ էր պատրաստում, կա, ի վերջո, Տեր-Պետրոսյանի թիմը, որն այս գաղափարական հենքով առաջ էր մղվում, ի դեպ, ես չեմ հավատում, որ այս թիմերի մեջ տարբերություն կա՝ թեզերը նույնն են»:

«ՉԻ». Որպեսզի հասկանալի լինի այս անձնավորության մակարդակը, ընդամենը մի բան ասենք. դուք երբևիցե լսած կա՞ք, որպեսզի բանակում չծառայած մարդը ռազմական փորձագետ համարվի: Նման նոնսենս երևի միայն Հայաստանում կարող է լինել: Դավիթ Ջամալյանը բանակում չծառայելով՝ ոչ միայն ռազմական փորձագետ է համարվում, այլ նաև ժամանակին հասցրել է ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականը լինել: Սա էլ ձեզ՝ Սեյրան Օհանյանի վարած կադրային քաղաքականությունն ու բանակի հանդեպ վերաբերմունքը:

Սա նույնն է, որ մեկը իրեն օրթոպեդ համարի, բայց ավարտած լինի գյուղինստիտուտը, մյուսը ներկայանա որպես ֆիզիկոս, թեպետ խառատի գծով պրոֆտեխուսումնարանում է սովորել:
Դավիթ Ջամալյանը միայն այս փաստով է հայտնի: Դու մի հատ կայացիր, հետո խոսիր մարդկանց մասին, որոնց անուն տալը՝ քո շուրթերից, արդեն իսկ անպատվաբեր է: Տղա ջան, ընդամենը 2 օր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը գնացել ու 1,5 ժամանոց հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Դժվար թե հակառուսական տրամադրություններ առաջացնող մարդու հետ հանդիպեր: Սրա խելքը այդքան չի կտրում, որ հասկանա, որ իր այս զառանցանք հիշեցնող մտքերով Ռուսաստանին է վիրավորում, որովհետև ստացվում է, որ ռուս դեսպանը հակառուս գործչի հետ է հանդիպում: 

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը գաղափարակիցներ են... մեկ մտածում էինք, արժե՞ ընդհանրապես այս էժանագին ու մանր խոսքերը մեկնաբանել: Նիկոլ Փաշինյանը ձեր գաղափարակիցն է, բանակում չծառայած ռազմական փորձագետ ջան: Ինքն էլ բանակում չի ծառայել, դու էլ: Ինքն էլ է ասել ոչ մի թիզ, դու էլ: Չեղա՞վ, որ քո գաղափարակիցն է: 

Մի խոսքով, մի հոգեբան ճարեք Դավիթ Ջամալյանի համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1019 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ