...

Մեր գանձերը թողած, ընկել են ռուսների հետևից

Մեր գանձերը թողած, ընկել են ռուսների հետևից

Ռուս տնտեսագետ, «Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտ» ՀԿ ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխայիլ Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մոսկովյան լրատվամիջոցներից մեկը զանգել է և ցանկացած գումարի դիմաց առաջարկել է մեկնաբանություն տալ, որ Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը: Իմ հարցին, թե ինչու Հայաստանը և հակամարտության որ տարածքում են ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է՝ «պարզապես Բաքվի դիրքորոշումն է դա: Նրան հարց եմ տալիս, իսկ եթե վաղը հանկարծ Բաքվի տեսակետը դառնա, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են արել, մոսկովյան լրատվամիջոցները գումարի դիմաց սկսելու են դա հաստատող մեկնաբանություննե՞ր հավաքել»։

«ՉԻ». Էէ՜, զարմանալի մարդիկ են էս մոսկովյան լրատվամիջոցները: Ընկել են, ռուս տնտեսագետից են փորձում ադրբեջանամետ մեկնաբանություններ վերցնել:

Դա նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական խոհանոցին ընդհանրապես չեն տիրապետում: Մի քիչ տնտղեին, մեր ընդդիմադիր դաշտում այնպիսի գանձեր կգտնեին, որ նույնիսկ 50 դոլարով «ֆուլ» կսպասարկեին: Ձեզ այնպիսի մեկնաբանություններ կտային, որ մի երկու տարի կհերիքեր:

Կասեին, որ սաղ Նիկոլն է սկսել: Որ ռեյտինգը ընկնում էր, դրա համար էլ կռիվ նախաձեռնեց: Մի երկու հոգի էլ դա փաստերով կներկայացնեին, թե հեսա, նայեք, հենց վարչապետի տղան զորացրվեց, Տավուշում պատերազմ սկսվեց: 25 դոլարով ձեզ կպատմեին, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները նշանառության տակ վերցրել Բաքու-Ջեյհան նավթամուղը: 10 դոլար հավելավճարով վերջում կասեին, որ հենց հիմա հայկական հրթիռները նշան են բռնել Մինգեչաուրի ՀԷԿ-ի վրա:  

Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   964 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ