ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ի պատասխան Արցախում ադրբեջանական զինուժի առաջխաղացման, հայտարարել է. «Ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին հարցը պետք է ուղղել Բաքվին»:
«ՉԻ». Քանի որ մեր ֆեյսբուքահայությունը բաժանված է երկու մասի՝ ռուսամոլներ և հակառուսամոլներ, սա դնում ենք, որ հակառուսամոլները մի քիչ ճնշում գործադրեն ռուսների վրա, ասեն՝ էս ի՞նչ եք ասում, ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը ձեր իրավասության ներքո է, և հետո՝ ո՞վ պիտի Բաքվին հարց տա:
Ռուսամոլներին էլ կարող ենք ուրախացնել. ՌԴ պետդումայի պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի հարցերով փոխնախագահ Միխայիլ Դելյագինը ռուսական հեռուստաալիքով հայտարարեց, որ անհրաժեշտ է միջուկային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային կենտրոններին: Սա, բարոյական մեծ հաղթանակների թվում առանձնահատուկ տեղ կգրավի: Ճիշտ է, Պեսկովը ամոթանք տվեց Դելյագինին, թե էս ի՞նչ ես ասում, առանց էդ էլ գլուխներս խառն է, դու էլ մի կողմից ես բզբզում, մանավանդ, որ Ադրբեջանը մեր գործընկերն է, բայց դե՝ միջուկային հարված, նավթային կենտրոններ... հզոր է հնչում: