Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ այն լուրջ ներդրում է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում:
«Այդ սկզբունքների մեծ մասն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք թողնելու, անվտանգության ապահովման, խաղաղապահ առաքելության, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման մասին է:
Շարունակում է արդիական մնալ համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու հարցը, ինչը Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշման համաձայն (1994) դրվել է Մինսկի խմբի համանախագահների վրա: Եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների և հետագա քայլերի մշակման հարցում, այդ թվում՝ կարգավիճակային հարցերում: Սակայն զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- նշել է Ռուդենկոն:
«ՉԻ». Լավ բաներ է ասել ռուս դիվանագետը: Լավ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն զբաղվել Արցախի հարցով:
Բայց այստեղ մի մեծ բայց կա. 1994 թվականին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշման համաձայն Արցախը ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, ինչը հայկական դիվանագիտության մեծագույն ձեռքբերումն էր:
Բայց մեր էս ոչմիթիզականների 20-ամյա «հերոսական» գործունեության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնություն, որտեղ Արցախ բառն անգամ չկար, ուր մնաց՝ հակամարտության կողմ ճանաչվեր:
Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախին տշեց բանակցային գործընթացից, Նիկոլ Փաշինյանն էլ ստորագրեց Քոչարյանի սկսածը:
Ու հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ում հետ և ինչպես պետք է շարունակեն իրենց աշխատանքը, չգիտենք: Համարյա Հայաստանն էլ է դադարել բանակցային կողմ լինել: Ինքը հիմա բանակցային լսողի ու կատարողի դերում է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: