Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Արցախում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու՝ Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ: «Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցնել հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է Ռուդենկոն:
«ՉԻ». Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա սա նշանակում է, որ Ռուսաստանը դեմ է ԱՄՆ-ի առաջարկին: Խաղաղապահների հարցում սկզբունքը մնում է նույնը. պետք է լինի հակամարտող կողմերի համաձայնությունը: Եթե նույնիսկ Հայաստանն ու Արցախը համաձայնվեն, ապա Ադրբեջանը դեմ կլինի, և՝ միգուցե, նաև հակառակը:
Այսինքն` օրակարգում շարունակելու է մնալ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների տեղակայման հարցը: Հայաստանն ու Արցախը դեմ չեն դրան, սակայն դեմ է Թուրքիան: Հենց Թուրքիան, քանի որ այս հարցում Ադրբեջանից այսօր ոչինչ կախված չէ: