«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Արմենիան հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Անպայման մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ապրիլի 21-ին մեր համագումարն է։ Շոու բիզնեսից ևս կան մարդիկ, որոնք հետաքրքրված են կուսակցությունով և ներկա կլինեն համագումարին»:
«ՉԻ». Մեզ շատ բոց ընտրություններ են սպասվում: Հերիք չէ, որ ինքը տեղով շոու է լինելու, մի հատ էլ որ դրան մասնակցի «Ազգի ձայնը»՝ շոու բիզնեսի մարդկանցով, կարելի է ասել, որ ձրի թատրոն ենք դիտելու:
Բայց ստիպված ենք հիասթափեցնել Մհեր Արմենիային. նա դատապարտված է պարտության, քանի որ մեր քաղաքական դաշտում շոումենների տեղերը վաղուց զբաղեցված են: Երկու տարի է, այնպիսի շոու են ցուցադրում, թող ու փախի: Այնպես որ՝ Մհեր Արմենիան թող մտածի, թե ուրիշ ինչ ոլորտներից կարող է մարդ ընդգրկել իր «Ազգի ձայնում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: