...

Մի ազգային աղետի մասին հիշեցնենք

Մի ազգային աղետի մասին հիշեցնենք

Այսօր Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը, որը վատթարացել էր կորոնավիրուսի պատճառով, բժիշկներին հաջողվել է կայունացնել, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է:

Մի շարք լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ Ռիտա Սարգսյանը բուժման նպատակով տեղափոխվել է արտերկիր: 

«ՉԻ». 2020 թվականը աղետների տարի է: Արցախյան պատերազմի կապիտուլյացիան, կորոնավիրուսը... բայց մի աղետ էլ կա. դա մեր հանրության մի մասի դեգրադացիան է:

Դա իսկապես աղետ է, ողբերգություն, որ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցները լուր են տարածում, սոցցանցերում մարդիկ քոմենթներում չեն թաքցնում իրենց հրճվանքը, ուրախանում են, իրար շնորհավորում են, որոշ դեգեներատներ էլ գրում են՝ տարոսը սրան կամ նրան: Սա հիվանդ հասարակության ախտանիշ է:

Այսպիսի հասարակությամբ, որտեղ մարդու ողբերգության վրա անասնական բնազդներով են արձագանքում, իհարկե, ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանն էլ կարելի է կորցնել: 

Վերջերս կյանքից հեռացավ Գուրգեն Եղիազարյանը, ամոթանք տվեցինք նրա մահվան վրա չարախնդացողների վրա, մեր կայքի սոցէջերում մեզ վրա մուննաթ էին գալիս, թե ոնց ենք համարձակվել նման բան գրել, Գուրգեն Եղիազարյանին հասնում է: 

Հիմա եթե Ռիտա Սարգսյանի հետ կապված մեր մեկնաբանությունը հրապարակելուց հետո որևէ մեկը համարձակվի նյութի տակ հրճվել, ասել՝ լավ ենք անում և այլն, զգուշացնում ենք, միանգամից կդնենք ու կբլոկենք, որովհետև մեզ պետք չեն տհաս, տգետ ու բարոյապես հիվանդ ընթերցողներ, անկախ նրանից, իշխանական են, թե՝ ընդդիմադիր: 

Իսկ Ռիտա Սարգսյանին շուտափույթ ապաքինում ենք մաղթում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1701 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ