...

Մի բերան շեֆիդ տեղեկացնեիր՝ քիչ անհեթեթություններ տարածեր

Մի բերան շեֆիդ տեղեկացնեիր՝ քիչ անհեթեթություններ տարածեր

«Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արսեն Թորոսյանը կարող է պատասխանատվության ենթարկվել: Երկուսն էլ թաթախված են, և եթե ինչ-որ պատասխանատվություն կրի Թորոսյանը, նույն պատասխանատվությունը պետք է կրի նաև Փաշինյանը: Երկրորդ՝ Հայաստանից դուրս Թորոսյանն ավելի մեծ թափ ունի, քան Նիկոլ Փաշինյանը: Դա ակներև է: Միգուցե Հայաստանի ներսում Փաշինյանն իր ստատուսով Թորոսյանից ավելի բարձր է, բայց եթե իշխանափոխություն լինի, և երկուսով մեկնեն արտասահման, ապա, Թորոսյանն ավելի հաջողակ կգտնվի, քան Փաշինյանը: Բացի դրանից՝ Արսեն Թորոսյանը շատ բան գիտի Նիկոլ Փաշինյանի մասին, որ մենք չգիտենք: Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ համեմատությանը, ապա նա առաջին հերթին սպա է, և նույնիսկ կառույցից դուրս հավատարիմ է մնում իր սկզբունքներին, որ, եթե դու տիրապետում ես ինչ-որ գաղտնիքների, որոնք ի պաշտոնե են քեզ հասել, եթե համակարգի մեջ էլ չես գտնվում, էլի պետք է պահես»: 

Զարմանահրաշ մտքերը 168.am կայքի հետ զրույցում հեղինակել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«ՉԻ». Սկավառակը փոխեցին, տեսան, որ Թորոսյանը չի հեռանում, հիմա էլ հայտարարում են, որ Փաշինյանը չի կարող նրան պաշտոնանկ անել, քանի որ արտասահմանում Թորոսյանն ավելի ուժեղ է և Փաշինյանի մասին շատ բաներ գիտի:

Բա Քոչարյան ջան, էս հանճարեղ մտքերովդ կիսվեիր ավագ ընկերոջդ՝ Միքայել Մինասյանի հետ, ասեիր, որ նրան պատկանող լրատվամիջոցներն անհեթեթություններ չտարածեն, թե Փաշինյանը գոռացել, սպառնացել և վիրավորել է Թորոսյանին:

Թե՞ պլան Ա-ն ձախողվեց, հիմա էլ անցել եք պլան Բ-ին: Հայտարարենք, որ Թորոսյանը ավելի ուժեղ է՝ դրանով նսեմացնելով Փաշինյանին:

Ռևանշիստները վերջին երկու տարիներին որևէ նոր տեխնոլոգիա չեն մտածել: Առաջնորդվում են՝ լավագույնը մոռացված հինն է սկզբունքով: 25 տարի առաջ էլ նույն հեքիաթներն էին հնարում առաջին նախագահի վերաբերյալ, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ է աշխատում Վանո Սիրադեղյանի մոտ: Նպատակը մեկն է՝ հարվածել առաջին դեմքին և հակասություններ ստեղծել թիմի առավել ազդեցիկ անդամների միջև:

Վանեցյանի հետ համեմատությունն ընդհանրապես զավեշտի ոլորտից է: Վանեցյանը երբեք չի ասել՝ չեմ խոսելու, մեկ տարի է խոստանում է, բայց ասելիք չունի: Զավեշտ է հայտարարել, թե իբր Վանեցյանի սպայի պատիվը չի թողնում, որ նա բացահայտումներ անի Փաշինյանի վերաբերյալ: Եթե նա իսկապես արժանապատիվ սպա է, ապա րոպե առաջ պետք է հանրությանը տեղեկացներ և փաստերով ապացուցեր, թե ինչ հակաօրինական գործողություններ է կատարել Փաշինյանը: Սպայի պատվի մեջ չի մտնում հանցագործություն թաքցնելը:

Վանեցյանի բլեֆը, թե իբր ինչ-որ բաներ գիտեմ Փաշինյանի վերաբերյալ, վաղուց արդեն ժպիտ է առաջացնում հասարակության մոտ: Ինչ վերաբերում է Վանեցյան-Թորոսյան համեմատությանը, ապա իսկապես չի կարելի համեմատել: Առաջինը ոչ միայն հեռացել է թիմից, այլև սկսել է համագործակցել նախկին թիմի հակառակորդների հետ: Իսկ դրան ինչ անուն էլ դնես, միևնույն է՝ դավաճանություն եզրույթից չես կարող խուսափել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ