...

Մի քանի հարց էլ Քոչարյանին տվեք

Մի քանի հարց էլ Քոչարյանին տվեք

Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին. «Ի՞նչ պատիժ է ձեզ սպասվում և ինչո՞ւ է ուշանում այդ պատիժը»:

«ՉԻ». Իսկ ինչո՞ւ Քոչարյանը կուլ տվեց Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու խայծը:

Ինչո՞ւ իրեն երևակայեց «բեզ պիծի մինուտ» վարչապետ:

Ինչո՞ւ վիժեցրեց ընդդիմության՝ միավորվելու առաջարկությունը:

Ինչո՞ւ հասարակությանը վախեցրեց, որ հետ գալով վրեժ է լուծելու:

Ինչո՞ւ աղքատ ժողովրդի ֆոնին ցուցադրեցին իրենց միլիոնները:

Ինչո՞ւ գյուղեր գնացին իրենց տասնյակ, իսկ երբեմն հարյուր հազարավոր դոլար արժողությամբ ամենագնացներով:

Ինչո՞ւ քարոզարշավի ժամանակ օգտագործեցին «Բայրաքթարների» կադրերը:

Եվ այսպես ևս մի հարյուր հարց կարելի է հնչեցնել:

Պատիժը ուշանում է, քանի դեռ կան Քոչարյանը և նրա անմիտ խորհրդականները, քանի դեռ Փաշինյանի դեմ քարոզչությունը իրականացնում են դաշնակները և 5-րդ ալիքը:

Ավելին, եթե այս վարքագիծը շարունակվի, Խամոյանը նույն հարցը կտա նաև 4-5 տարի հետո, բայց կրկին լրագրողի կարգավիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ