...

Նաիրի Հունանյանը ողջունում է ձեզ

Նաիրի Հունանյանը ողջունում է ձեզ

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ, թշվառ, դու ՀՅԴ-ին լավ չես ճանաչում։ Եթե որոշումը կա, որ դու պետքա գնաս, դու կգնաս՝ ինչ էլ անես։ Հիմա, եթե աղոթք գիտես, պետքա աղոթես, աղաչես, որ էն վերջի´ն որոշումը չկայացվի»:

«ՉԻ». Բայց ինչի՞ վրա եք զարմանում: Նաիրի հունանյաններ ծնած ու աճեցրած կառույցից ուրիշ բան էի՞ք սպասում: 

«Դրո» ահաբեկչական խմբավորում ստեղծած ու պետության դեմ դուրս եկած կառույցից քաղաքական գործունեություն էի՞ք ակնկալում: 

Սա է Դաշնակցությունը: Այսպիսին եղել է, այսպիսին էլ մնալու է: Կուզիկին միայն գերեզմանը կփոխի:

Սույն դաշնակն իր գրառմամբ հերթական անգամ հիմնավորեց, թե ինչու ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց ՀՅԴ-ի գործունեությունը: Որովհետև սպառնալիք էին պետությանը: Ոչ թե իշխանություններին, այլ հենց պետությանը: Ու այդ չորս տարին, որոնց ընթացքում Դաշնակցության գործունեությունը կասեցված էր, ամենահանգիստ ու խաղաղ տարիներն էին: Տարիներ, երբ քաղաքական սպանություններ, ահաբեկչական գործողություններ չեղան: 

1998 թվականից հետո, երբ Քոչարյանը վերաբացեց ՀՅԴ-ն, սկսվեց քաղաքական սպանությունների շարքը, որի գագաթնակետը դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ