...

Նատալը ձեռից գնում է

Նատալը ձեռից գնում է

Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը գլխավորելու է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը։ Կուսակցության համագումարում ելույթ է ունեցել նաև Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, որն ասել է. «Մենք մինչև վերջ ենք գնալու, կարևոր չէ, թե մեր ճանապարհին ինչ կլինի: Միասին մենք մինչև վերջ կգնանք»:

«ՉԻ». Ճիշտն ասած, առանձնապես լուրջ չէինք ընդունում այս քաղաքական ուժին, մանավանդ, որ Տիգրան Արզաքանցյանը կարդալու իր տաղանդով չէր էլ թողնում, որ լուրջ ընդունեինք: Բայց որ Նատալիա Ռոտենբերգն է այս ընտրություններին խառնվել, էս լրիվ փոխում աշխարհաքաղաքական իրավիճակը:

Նախ, տիկին Ռոտենբերգը ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է: Դուք տեսեք` ում հետ ենք «չերեզներով» խնամի դառնում: Արկադի Ռոտենբերգն էլ Պուտինի մտերիմ ընկերն է: Դուք տեսեք, ինչ հեռանկարներ են բացվում Հայաստանի զարգացման համար: Սրանք պատահական բաներ չեն, սաղ մտածված է:

Ու եթե Ռոտենբերգը պատրաստ է մինչև վերջ գնալ, ապա միայն կարելի է ողջունել: Մի ուրիշ ձևի ենք բալետ անելու: Մարդը երեխաներին թողել է Լոնդոնում, եկել, այստեղ Հայաստանն է փրկում: Ձեռից գնում է արդեն, բայց կանգնած է մինչև վերջ:

                              
  
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1493 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ