...

«Ուժս Հայրենյաց»

«Ուժս Հայրենյաց»

Դե հա, իբր քիչ ուժըսներ կային, մեկն էլ ավելացավ՝ «Ուժս Հայրենյացը»: 

Մենք այդպես հասկացանք, որ Տիգրան Արզաքանցյանին հանգիստ չեն տալիս Գագիկ Ծառուկյանի դափնիները: Կամ էլ, ի՞նչ իմանաս, կարող է, բզբզում են, որ հանգիստ չտա արտախորհրդարանական դաշտում: 

Ասում է՝ «Իմ՝ որպես հայորդու կենսագրությունն ու կատարած աշխատանքները՝ ինչպես գործարար, այնպես էլ բարեգործության ոլորտներում, արդեն հայտնի են շատերին»: Մեկը մեկին Պարոնյանի հերոսն է՝ անասուններու, ագարակներու տեր մը, հետևաբար՝ ազգային գործիչ մը:

Բայց եթե պրն Ծառուկյանը հայտնի է սպիտակ «Նիվա» նվիրելու սովորությամբ, հետաքրքիր է, թե Արզաքանցյանն ինչ է նվիրելու: Մենակ տկն Ռոտենբերգի սիրասուն ֆոտոները տարածելը քիչ է, մի քիչ ավելի առարկայական, նյութեղեն-հողեղեն բաներ են պետք: Խոսքի՝ սպիտակ գինի կամ սպիտակ կոնյակ: Թե չկա սպիտակ կոնյակ, թող հնարի: Ձեռը քարի տակ չի: 

Կխնդաք, բա ի՞նչ կանեք. սարսափ ֆիլմերին ևս մեկն ավելացավ: Ուժըս: Իմիջիայլոց, սարսափ ֆիլմերն էլ են լինում գեղարվեստական, իսկ քանի որ Նատալիա Ռոտենբերգը հայտնի է որպես գեղարվեստական մարմնամարզության ռահվիրա, ըհը, դե թող զբաղվի սիրած գործով: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1409 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ