...

Լրիվ «ցիրկ» է

Լրիվ «ցիրկ» է

«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը, հերթական անգամ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մոնոներկայացմանը, որը անցած տարի էր եղել, ասել է. «Զելենսկին էլ, ի՞նչ էր, բեմի վրա տկլոր իրեն ցույց էր տալիս: Այսօրվա մեր թեկնածուներից մեկն էլ կանացի կուրծք էր դնում, մազեր, պռոշները կարմիր-կապույտ քսում էր, հետույքը՝ մեծացնում. երևանցի՛ք, դուք դրան արժանի ե՞ք: Բեմի վրայից Արզաքանցյանին ա ուզում նմանակել: Դու էնքան փոքր ես, էնքան համալսարաններ պետք ա ավարտես, որ Արզաքանցյանի նմանակ ձևով իրար գաս»:

«ՉԻ». Իմիջիայլոց, դուք գիտե՞ք՝ Երևանի կրկեսը գործում է, թե ոչ: Կամ վերջին անգամ այնտեղ ե՞րբ է ներկայացում եղել: Բարդ հարց է, միանգամից պատասխանը չեք գտնի: 

Այ, օրինակ, Tomsarkgh.am-ում Երևանի կրկեսի մասին խոսք չկա, չնայած՝ կրկեսային ներկայացումներ լինելու են, բայց, չգիտես ինչու, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում: 

Ու Երևանի ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական քարոզներում Երևանի կրկեսի մասին խոսք չկա: Ավտոբուսը սաղ թեմաները կտրել է:

Երևանի կրկեսը անտեսելու պատճառն ակնհայտ է. մեր ինչի՞ն է պետք կրկեսը, եթե ամեն օր մեր աչքի առջև կրկես է: Մեյմունություններ են անում, որոնց մասին կերազեն պրոֆեսիոնալ ծաղրածուները, միմոսություններ, կապիկություններ, էշ-էշ դուրս տվոցի: 

Ընդ որում՝ էս սաղ ձրի է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ