...

Կարգին ընտրություններ են սպասվում

Կարգին ընտրություններ են սպասվում

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին համացանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարդը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է: Թերևս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե վերջինս քաղաքապետի պաշտոնապես գրանցված թեկնածուների շարքում չլիներ: Դա արդեն չթույլատրված նախընտրական հակաքարոզչություն է, որը հատում է էթիկայի և բարոյականության բոլոր սահմանները:

Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում և խնդրում ձեռնարկել համարժեք միջոցներ նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումները վերացնելու ուղղությամբ»:

«ՉԻ». Չմեռանք, սա էլ տեսանք: Հայկ Մարությանը ինքնահաստատման փորձ է անում Տիգրան Արզաքանցյանի ու Նատալյա Ռոտենբերգի հաշվին: Էն էլ՝ անհաջող: 

Չնայած՝ մեզ մոտ տպավորություն է, որ ճիշտ հակառակն է, բայց դե, անցած լինի: 

Բայց ԿԸՀ-ն պետք է Հայկ Մարությանին պատժի: Ասի՝ ախպեր ջան, դու անցած տարի մոնոներկայացում ես տվել, բա չգիտեի՞ր, որ մի տարի հետո Երևանի ավագանու ընտրություններ են լինելու, Արզաքանցյանի կնիկը քաղաքապետի թեկնածու է լինելու, թարսի պես հենց էդ ժամանակ էլ քո մոնոներկայացման մասին իմանալու են, ու փաստորեն, մի տարվա հնություն ունեցող ներկայացումդ հակաքարոզչություն է համարվելու:

Հայկ Մարությանը, իհարկե, ինչ-որ թույլ հակափաստարկներ կբերի, բայց դե, լավ էլ իմացել է, որ էդ մոնոներկայացման մեջ հակաքարոզչություն է անում Երևանի քաղաքապետի ապագա մի դյուժին թեկնածուների դեմ: Մի տարի առաջ ամեն ինչ հաշվարկել է: 

Իսկ Արզաքանցյանին խորհուրդ կտանք մի հատ էլ նայի Հայկոյի մոնոներկայացումը. այնտեղ մի քանի տեղ շատ քողարկված, գյոզերով «նամյոկներ» է անում Նատալյա Ռոտենբերգի հասցեին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   459 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ