...

Երևան՝ 90-60-90

Երևան՝ 90-60-90

Տիգրան Արզաքանցյանը հայտնել է, որ իր կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցությունից՝ նշելով, որ Ռոտենբերգը «կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահն է»։

Հարցին, թե ինչո՞ւ հենց ինքը՝ Տիգրան Արզաքանցյանը չի դնում իր թեկնածությունը, գործարարը պատասխանել է, որ իր կինը համապատասխանում է քաղաքապետի թեկնածու դառնալու համար բոլոր պահանջներին։

«ՉԻ». Էդ մեկը՝ հաստատ: Նատալյա Ռոտենբերգը լրիվ համապատասխանում է քաղաքապետի թեկնածուի չափանիշներին. 90-60-90: Ոնց որ թե դրանից ավել պետք չի:

Եվ ընդհանրապես, այսուհետ նման խոշոր ընտրություններում թեկնածուները պետք է ոչ թե գրագիտության թեստ հանձնեն, վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու տեղեկանք հանեն ԺԵԿ-ից, հայտարարագիր ներկայացնեն, այլ ֆոտոսեսիա անցկացնեն, մարմնամարզիկին վայել մարմին ունենան: 

Բայց մի բան ասենք Նատալին. գիտենք, որ պարտքերի մեջ խրված են, եթե դրա համար է աչք դրել Երևանի քաղաքապետի պաշտոնին, ապա արդեն ուշ է. ավելի շուստրի դեմքեր են եղել, որոնք մի 20 տարի է ջոկել են, որ Երևանը փողի վրա նստած քաղաք է:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ