...

Կրկեսի վերածված հայրենիքը

Կրկեսի վերածված հայրենիքը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, թե ինքը «դիպլոմատիայի աշխարհի չեմպիոնն է» և կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին։

«Նիչեվո սլիշկըմ», մարդը պարզապես ցանկանում է դիպլոմատիայի աշխարհի չեմպիոնի իր ոսկե մեդալը ծառայեցնել սեփական ժողովրդին։ Եվ իսկապես էլ՝ վատ չէր լինի, եթե Հայաստանի ղեկավարը լիներ «ֆիլոս Սոկրատին» հավասար որևէ «պրաստոյ դերևյաննի պարեն»։ Ճիշտ է, օրենսդրորեն պետության ղեկավարին ներկայացվող պահանջների մոմենտով կարող են մանր-մունր խնդիրներ առաջանալ՝ քաղաքացիություն, ՀՀ-ում մշտապես բնակվելու ժամկետներ և այլն, բայց արտակարգ իրավիճակները ենթադրում են արտակարգ լուծումներ։ Համ էլ՝ մեթիլ սպիրտից թունավորվածներին, որպես կանոն, էթիլ սպիրտով են բուժում, պարզ ասած՝ սովորական արաղով։

Իսկ որպեսզի պետության ղեկավարի ընտրություններն իսկապես մրցակցային լինեն՝ առաջարկում ենք օրենքով ամրագրել, որ դրանց կարող է մասնակցել միայն երեք հոգի․ Արա Աբրահամյանը, Տիգրան Արզաքանցյանը և Նիկոլ Փաշինյանը։ Հեռուստաբանավեճն էլ թող ռուսերեն լինի։ Այ դա իսկապես կլինի հավասար հնարավորություններով երեք «դերևյաննի պարեն»-ների արդար մրցակցություն, մենք էլ այս ծանր օրերին գոնե մի անգամ կարգին կծիծաղենք։

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ