«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը Բանակի օրվա առթիվ տված ճեպազրույցում ասել է. «Բանակի մասին իմ առաջարկները Փաշինյանը կյանքի է կոչում»:
«ՉԻ». Իշխանությունները խելոք լինեն, պինդ կկառչեն այս խոսքերից:
Կարող են ասել՝ էն բարդակը, որ տիրում է բանակում, սաղ Արզաքանցյանի պատճառով է: Առաջարկներ է արել, Փաշինյանը դրանք կյանքի է կոչել, դրա համար էլ այս վիճակն է:
Օրինակ՝ կարող է հենց «Ուժը Հայրենյացի» առաջնորդի առաջարկով են սահմանամերձ զորամասերում զինվորների համար կացարաններ կառուցել:
Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Փաշինյանը ամիսը երկու անգամ հանդիպում Արզաքանցյանի հետ: Հանդիպում է, որ նրա առաջարկները լսի: