...

Առասպելական զրույց

Առասպելական զրույց

2020 թվականի օգոստոսի 11-ին, այսինքն՝ տավուշյան ռազմական բախումներից մեկ ամիս հետո և 44-օրյա պատերազմից 1,5 ամիս առաջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր նստավայրում հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ներկայացնենք մի հատված նրանց զրույցից:

Նիկոլ Փաշինյան. «Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում: Շատ կարևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց, ինչն իմ կարծիքով՝ մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը»:

Արմեն Սարգսյան. «Ես կրկին հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր Զինված ուժերն ամենաբարձր մակարդակի վրա էին: Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը: Ուզում եմ նորից հիշեցնել, և այս վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել: Բանակը ոչ միայն զենքը, կարգապահությունն ու պատրաստակամությունն է, այլ նաև ոգին, որը որևէ մեկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդեպ փարատվել են»:

Ահա այսպես՝ մեծ-մեծ խոսելով, Հայաստանն ու Արցախը աղետի հասցրեցին: Կանցնեն տարիներ, և նույն Նիկոլ Փաշինյանը կհայտարարի. «Գուցե, դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին», 05.06.2023:

Պատկերացնում ենք՝ ոնց են մեզ վրա տալու իշխանաբարո ֆեյքերը: 

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   3007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ