...

Բայց ինչի՞, որտե՞ղ, ե՞րբ

Բայց ինչի՞, որտե՞ղ, ե՞րբ

Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Մենք սկսում ենք «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» Հայաստանի խաղերի ձմեռային եթերաշրջանը: 

Կառավարության հզոր հովանու ներքո հրավիրում եմ առաջին թիմին. ներկայացնում եմ. «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ցեմենտե կաչաղակ» մրցանակի դափնեկիր Արամ Սարգսյան, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, «Բյուրեղապակյա Քուռ» մրցանակի դափնեկիր Լևոն Շիրինյան, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, «Անհայտ կենդանի» մրցանակի դափնեկիր Մհեր Տերտերյան, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ, «Հայկական Օսկար» մրցանակի դափնեկիր Տիգրան Խզմալյան, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի մագիստրոս, «Արծաթե կոտոշ» մրցանակի դափնեկիր Տիգրան Արզաքանցյան և թիմի ավագ, «Ադամանդե ագռավի» եռակի մրցանակակիր, «Թավշյա կուռկուռի» կրկնակի դափնեկիր, վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Ուշադրությո´ւն, առաջին հարցը: Նրանք հավաքվել էին փակ դահլիճում: Քննարկում էին հնարավոր զարգացումները: Նրանք իրենց շեֆին հավատարմության երդումներ էին տալիս, զորակցության խոսքեր ասում, սակայն շեֆը կասկածում էր նրանցից ոմանց հավատարմության վրա և նույնիսկ դավաճանություն էր ակնկալում:

Հարց. Ե՞րբ է տեղի ունեցել այդ հանդիպումը և ինչպե՞ս էր այն կոչվում:

Արամ Սարգսյան. Երբ ես վարչապետ էի, կառավարության նիստերը տենց հավաքներ էին հիշեցնում: Հա, ռուսները սարքեցին: Դա երկիր չի: 

Լևոն Շիրինյան. Ընդհանրապես, ռուսների հետ ցանկացած հանդիպում վտանգավոր է: Նաղդ դավաճանող են: Դրանց լծից պետք է ազատվել: Բան չմնաց, հեսա կփլուզվի:

Տիգրան Խզմալյան. Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր այն հանդիպումներին, հավաքներին, որտեղ քննարկվում է Ռուսական իմպերիան քայքայելու, հիմնահատակ ավիրելու հարցը: Ռաշիստները պետք է հայտնվեն պատմության աղբանոցում: Ռուսուլմանները երբեք եվրոպացի չեն դառնա: 

Տիգրան Արզաքանցյան. Չեմ հիշա, թե երբ եմ հանդիպել Նատալյայի հետ, բայց դավաճանության մասին չենք խոսել, որովհետև էդ... բանը, երբ ազգի փրկությունը, էնքան արել եմ, պտի մի կուռ դառնանք, էթանք էդ ադրբեջանցուն ասինք, որ մեր պապերու հողը, գյա, էդ վավ ի՞:

Նիկոլ Փաշինյան. Մի րոպե, էս տենց բան ե՞մ ասել, ես ասել եմ, որ էդ հանդիպմանը դավաճան կա՞: Կարող ա պահի տակ մեկը մի բան ասած լինի, բայց ամբողջ հանդիպումը նման պահերից է բաղկացած, ես կապ չունեմ, պետք է ԱԱԾ-ին հրահանգեմ, թող մի հատ էլ դավաճան բռնեն: 

Վարող. Մեկ րոպեն լրացավ, ձեր պատասխանը:

Նիկոլ Փաշինյան. Պատասխանի համար խոսքը տրվում է ինձ. բացառված չէ, որ այդ հավաքը տեղի է ունեցել հունվարի 30-ին և կոչվում է արտախորհրդարանական ուժերի հանդիպում:

Վարող. Ուշադրություն, ճիշտ պատասխանը. հավաքը տեղի է ունեցել մեր թվարկության առաջին դարում և կոչվում է «Խորհրդավոր ընթրիք»: Դուք պարտվեցիք:

Նիկոլ Փաշինյան. Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ