...

Կամ էլ դանակը բութ էր

Կամ էլ դանակը բութ էր

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև բանավեճին, ասել է. «Փաշինյանը Մյունխենում դանակով խփեր էլ Ալիևին, Հայաստանում կասեին՝ լավ չհարվածեց, պիտի սրտին հարվածեր»:

«ՉԻ». Խեղճ, խեղճ Փաշինյան: Ի՞նչ անի էդ մարդը: Աջից, ձախից քլնգում են: Քննադատում են նրա ամեն խոսքը, բառը, երբեմն նույնիսկ լռությունը:

Էնքան են նեղը գցել, որ Արամ Սարգսյանն է ստիպված վարչապետի փաստաբանի գործառույթները ստանձնել: 

Քննադատում է Փաշինյանի քննադատներին, որոնք վարչապետին քննադատում են նրա համար, որ Մյունխենում նույնիսկ մի հատ գդալի պոչ չի ունեցել, ուր մնաց դանակ: Այսինքն՝ Ալիևին հարվածելու կամ պատասխանելու համար ձեռի տակ ոչինչ չուներ: Ոչինչ: Այ էդ ոչինչ չունենալու համար են քննադատում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1102 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ