Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
«ՉԻ». Սատանեն ասում է` գրենք արտաթորական ուժերի հետ, համա մի քիչ կոպիտ է հնչում:
Էս կրկեսով հավաքվում եք, որ ի՞նչ անեք: Ինչքա՞ն ծանր վիճակում պետք է լինես, որ նմանատիպ թամաշաների համար իքի-բիր կարգի ինչ-որ մարդկանց հավաքես:
Այս տեմպերով որ գնա, շուտով հանդիպում է կազմակերպվելու արտաամուսնական ուժերի հետ: