...

Հայ «ձիմակրատների» պերճանքն ու թշվառությունը

Հայ «ձիմակրատների» պերճանքն ու թշվառությունը

Չէ, բայց բացում է: Նկատի ունենք Հայաստանի «արևմտամետ» կոչվող սեգմենտին: Ձենները դուրս չի գալիս: Էս քանի օր է, սգի մեջ են: Ինչ է, թե Կամալա Հարիսը կրվել է: 

Կամալա Հարիսը չի կրվել, ջախջախվել ու խայտառակվել է, դուք էլ հետն եք խայտառակվել:

Մենակ տեսնեիք, թե մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն էս «արևմտամետներն» իրար հերթ չտալով ոնց էին ավետում սիրելի և անկրկնելի Հարիսի հաղթանակը:

Հիշում ենք, որ Քոչարյանի օրոք ինչ-որ սոցիոլոգների ու քաղաքագետների թայֆա կար, որոնք էկրաններից ամիսներով դուրս չէին գալիս: Բոլոր հարցերի պատասխաններն ունեին, բոլորի վրայով անցնում էին, գիտունիկի տեսքով բացատրում էին քաղաքական և աշխարհաքաղաքական բոլոր զարգացումները: Բայց իրականում մեկը մեկից դատարկություն էին: 

Հիմա սրանց նոր թայֆա է փոխարինել: Ուրիշ անուններ են, իրենք էլ իրենց արևմտամետ են համարում, առավոտից երեկո էկրաններից չեն իջնում, բոլոր հարցերի պատասխաններն ունեն... բայց մի շաբաթ կլինի, կորել են: 

Երևի դեռ չեն որոշել՝ ոնց են իրենց մտքերի տակից դուրս գալու: 

Մի հատ սոցիոլոգ կա, ձեռի հետ էլ իրեն քաղաքագետ է համարում. 100 տոկոս, գրազ եմ գալիս, Հարիսը սրբելու է Թրամպին: Դրա տեսանյութն արդեն մեմ է դարձել: Ովքեր ղժժալու ցանկություն ունեն, թող նայեն: Արամ Զավենիչն էր նախօրոք համարյա խմում Հարիսի հաղթանակի կենացը: Եվ իհարկե. ամենագետ Շիրինյանը: Ովքեր չգիտեն, ասենք, որ ինքը դոկտոր է, էն էլ քաղաքական գիտությունների: Այ, ինքը մեր համար քաղաքական կանխատեսումների ճշգրիտ քրոնոմետր է: Որ մի բան կանխատեսում է, իմացեք, ճիշտ հակառակն է լինելու: «Ժելեզնի» օրենք է: 

Տիգրան Խզմալյանին խղճացինք. Արևմուտքի համար անցանկալի անձ դարձավ: Որովհետև ոնց որ նավս լինի: Վրաստանի արևմտամետներին աջակցություն հայտնեց, կրվեցին, ԱՄՆ-ի դեմոկրատներին աջակցություն հայտնեց, կրվեցին: Ասել են՝ ապեր, կլինի՞, դու ընդհանրապես չխոսես: 

Դրա համար են կորել: Բայց ժամանակավոր: Մի երկու օրից նորից ծակ ու ծուկերից դուրս կգան, էլի «դբա Եվրոպա» գոռալով կհայտնվեն էկրաններին: 

Մեղք եք դուք, մեղք, էդքան ծանր մի տարեք Հարիսի պարտությունը: Արցախի կորուստն ավելի թեթև են տարել, բան ենք ասում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   617 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ