«Տեր-Պետրոսյանը գալիս է իշխանություն է դառնում և ասում է՝ էս հարցը լուծում չունի (խմբ.՝ Ղարաբաղի հարցը)։ Եթե էդ հարցը լուծում չուներ, ինչո՞ւ էր էդ հարցը բորբոքելով գալիս։ Սա թույլ է տալիս ինձ ասելու, և ոչ միայն ինձ՝ շատերին, որ ուրեմն էդ հարցը տաքացրեց, իհարկե պրոբլեմ կար՝ հայ-թուրքական հարց միշտ կա, էդ պրոբլեմը տաքացրեց և ԿԳԲ-ի վերահսկողությամբ կամ գաղտնի ծառայություններ, ռուսականի մասին է, բերեց հանգեցրեց էն նեղ օրվան, որի համար իրենք դա արել էին։ Հայտնի բաներ են դրանք». Լևոն Շիրինյան:
«ՉԻ». Քանի որ էս «պրոֆեսորը» շատ է բլթացրել, ստիպված, մեզ ստիպելով, ուզած-չուզած, արձագանքում ենք:
Ուրեմն, Առաջին նախագահին ո՛ր երկրի ագենտ ասես, որ չեն համարել: Ու նրանք, ովքեր մեր երկիրը բերել, հասցրել են էս օրվան: Այսօրվա քաղաքական աղբանոցի հիմնական ուժերը:
Դաշնակները, քոչարյանական թայֆան, հետո Նիկոլը՝ իր էս շիրինյաններով:
Էլ Մոսադի, էլ Արևմուտքի, ԿԳԲ-ի, թուրքի, ՄԻ6-ի: Ամեն ինչի ագենտ:
Բայց որ սրանց մի հատ թափ տաս, մեծ մասի գրպաններից դրսի հատուկ ծառայությունների ագենտների «ուդոներ» կթափվեն: Ու հենց այնպես չեն վայրահաչում Տեր-Պետրոսյանի հասցեին. որովհետև մեր անկախության ու արժանապատվության վերջին խորհրդանիշներից մեկն է, մարդ, որի ձեռքը դրսի բոլոր ուժերը կրակն էին ընկել, քանի որ միայն Հայաստանի ու Արցախի շահով էր առաջնորդվում: Սրա-նրա տակ չէր պառկում, ոնց որ այսօրվա քաղաքական ուժերը:
Ու այնպես էլ ասում է՝ հայտնի բաներ են, կարծես գնացել է ԿԳԲ, այնտեղ արխիվից հանել Առաջին նախագահի հետ կապված փաստաթղթերը, ու իր համար ամեն ինչ պարզ է: Ասես՝ մի հատ ցույց տուր այդ հայտնի բաները... բայց ո՞ւմ ասես:
Էս էն մարդն է, որը Քոչարյանի օրոք նրա աշխատակազմում էր աշխատում՝ որպես քաղաքագետ: Ուրիշ ի՞նչ պիտի սպասես սրանցից: