...

«Գեներալնի ուբորկան» կփրկի

«Գեներալնի ուբորկան» կփրկի

«Քրիստոնյա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Free news»-ի հետ հարցազրույցում ասել է. «Ես ձեզ մի բան հիշեցնեմ. Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով եկավ իշխանության հայտնի լոզունգով, որ շատերս ենք մասնակցել միտինգներին, ժողովրդի խանդավառությունը, նույնիսկ երկրաշարժը չխաթարեց էդ խանդավառությունը, «Պայքար, պայքար մինչև վերջ» և Ղարաբաղի միացման էդ բանն էր, որ կար, չէ՞։ Նա դառավ իշխանություն և հաջորդ օրն ասեց, որ էս հարցը լուծում չունի։ Տարօրինակ չի՞ դա»։ 

«ՉԻ». Բա որ չեն ասում՝ քաղաքագիտության դոկտոր: Էս Շիրինյանը: Թե որ սա է դոկտորը, մեր վիճակն էլ էս պիտի լինի: 

Տեր-Պետրոսյանը ՀՀ ԳԽ նախագահ է ընտրվել 1990թ. օգոստոսի 4-ին: ՀՀ նախագահ է ընտրվել 1991թ. հոկտեմբերի 16-ին: 

Դե հիմա էս «պրոֆեսորը» թող բերի, մի հատ ցույց տա, որ 1990թ. օգոստոսի 5-ին կամ 1991թ. հոկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանն ասել է, թե Ղարաբաղի հարցը լուծում չունի: Աչքներս մտցնի:

Որտեղի՞ց բերի: Սրանց համար կարևորը մեր Շարժման ու պետականության կայացման ամենավառ, լուսավոր էջերը մխտռելն է: Վանոյի ասած՝ անլվա ոտներով մտնելն է: Հնարավորինս ապականեն, սևացնեն: Հաշիվ պահանջելն էլ է անիմաստ, քանի որ պատասխանատվության զգացում չունեն: Շատ-շատ պիտի ասեն՝ լավ ենք արել, բա որ Լևոնը.... 

Ըխք... էս ինչ աղբանոց սարքեցին սրանք մեր Հայաստանը: Միայն «գեներալնի ուբորկան» կփրկի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ