...

Նոր ներկայացում՝ հին դերերով

Նոր ներկայացում՝ հին դերերով

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրել է. «Հայության մի ստվար զանգվածի քաղաքական հավկուրությունն ուղղակի շշմեցնող է.

Լինես Հորադիզում, դաշույնը թաթարական ոսոխի կոկորդին` գետնած, խաղաղ տարիները վերածես երկրի, նրա ժողովրդի և բանակի կողոպուտի, դառնաս ոխերիմ բարեկամի ԽՈԼՈՊ`լրտես-կամակատար, և ամբողջ մի երկրամաս նստեցնես թուրքական յաթաղանի վրա՞:

Եվ մուննաթ գաս քեզ չաղացրած պետության ու նրա ժողովրդի վրա, խոլոպի կարգավիճակով ծառայես ՌԴ-ին, նրա ոճրային նախագծերին, պահանջատեր լինես Արևմուտքի՞ց:

Կա՞ սրան բացատրություն»:

«ՉԻ». Չգիտենք, թե էս ում վրա է մուննաթ գալիս քաղաքագետը, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը վերածվել է լրտես-կամակատարների թատերաբեմի: 

Էդ թատրոնում դերերը լավ էլ բաժանել են. մի մասը արևմամետ... մի բան ասենք, իրականում Հայաստանում չկան արևմտամետներ ու ռուսամետներ, կան արևմտամոլներ և ռուսամոլներ, հիմա արևմտամոլները ռուսամոլներին են մեղադրում պատերազմը տանուլ տալու մեջ ու ռուսամոլներին համարում ռուսի ԽՈԼՈՊ, ռուսամոլներն էլ արևմտամոլներին են մեղադրում պատերազմում պարտվելու մեջ, նրանց անվանելով... խոլոպի համարժեքը արևմուտքի դեպքում տեսնես ո՞րն է:

Բայց որ սրանց խոսքերից ու գործերից արևտմամոլ-ռուսամոլ արտահայտությունները հանես, տակի բառապաշարը մեկը մեկին նույնն է: Նույն ձևով մտածում են, նույն ձևով էլ գործում: Բացարձակ տարբերություն չկա: 

Արցախի հակամարտության կարգավորման հարցում 20 տարի նույն բանն են ասել, քուռ-արաքսների տեսություններ են զարգացրել, բացառել խաղաղության որևէ հնարավորություն, ու այսօր էլ շարունակում են: Հայաստանը՝ որպես գլխավոր սուբյեկտ, երկուսի մոտ էլ երկրորդական է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ