...

Նատալը ձեռից գնում է

Նատալը ձեռից գնում է

Լոնդոնի դատարանը ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ և հայ գործարար Տիգրան Արզաքանցյանի ներկայիս կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի ձերբակալման օրդեր է տվել՝ իր փաստաբաններին վճարելուց հրաժարվելու և հետագայում դատարան չներկայանալու պատճառով, ըստ News.am-ի, հայտնել է բրիտանական Daily Telegraph թերթը:

«Նատալյա Ռոտենբերգին սպառնում է ազատազրկում այն բանից հետո, երբ նա հրաժարվել է վճարել իր ամուսնալուծության հարցերով զբաղվող փաստաբաններին և չի ներկայացել դատարան։ Նախագահող դատավորը նրան կալանավորելու օրդեր է տվել»:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ էս Նատալն ինչի՞ է որոշել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ավելին՝ քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրել:

Դու մի ասա, վիզ փող է պետք: Շատ քցիպ ամուսին ունի, եղած-չեղած, 14,3 հազ. դոլար փող պիտի տա կնոջը, որ վերջինս վճարի փաստաբաններին ունեցած պարտքը: Չի տալիս, խեղճ աղջիկը ստիպված իրեն գցում է քաղաքական հորձանուտներ: 

Հետաքրքիր է, թե հիմա մեր իշխանություններն ինչ են անելու: Քանի որ հանձնելու գործում արդեն ահագին մասնագիտացած են, հեչ չենք զարմանա, որ Երևանի առաջին լեդիին արտահանձնեն: Մեզ թվում է՝ Տիգրան Արզաքանցյանն էլ առանձնապես դեմ չի լինի, ահագին ծախսեր կկրճատվեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ