...

Նատալ ջան, քեզ տեսնենք

Նատալ ջան, քեզ տեսնենք

Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակում ընդգրկված, 5-րդ համարի ներքո հանդես եկող ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը Aravot.am-ի այն հարցին, թե ինչու է որոշել մասնակցել ընտրություններին, ասել է. «Այժմ ես աշխատում եմ մարմնամարզության դպրոցում՝ Նատալյա Սերգեևնայի (Ռոտենբերգի) մոտ, իրենից շատ եմ ոգեշնչվել, ծրագրերն իրականացնելու ճանապարհին իրենց չի վախեցնում ոչ մի խոչընդոտ: Վերջերս էլ 6 ոսկի, արծաթ և բրոնզ բերեցինք Դուբայից, հասկացա, որ այդ մարդու հետ կարելի է ճանապարհ գնալ»:

«ՉԻ». Դե, գիտե՞ք ինչ, թող հլը Նատալյա Սերգեևնան մեզ էլ տանի Դուբայ, մենք էլ իրենից կոգեշնչվենք: Այսինքն՝ էդ ո՞ւմ տանի, որ չոգեշնչվի: 

Ընդ որում, խոստանում ենք, որ եթե Դուբայ ուղարկի, մենք ավելի շատ ոսկեղեն, արծաթեղեն ու բրոնզեղեն կբերենք: Այնտեղ լավ մոլեր կան, աշնանը ահագին զեղչերով են ոսկեղենը վաճառում, 6-ի տեղը 10-ը կբերենք: 

Առավոտներն էլ կմարզվենք, ժիմ կանենք, օղակների վրա կձգվենք՝ ի փառս Նատալյա Սերգեևնայի: 

Բա որ մեզ Մալդիվներ տանի: Պաա... Կսրբացնենք: Մանավանդ, որ Նոր Տարվա օրերին Մալդիվների աջից ութերորդ կղզու մարմնամարզության բաց առաջնությունն է կայանալու: Սիրով սպասում ենք ու քվեարկում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ