...

Նախարարն էլ չի կարդացել Փաշինյանի գլուխգործոց ծրագիրը

Նախարարն էլ չի կարդացել Փաշինյանի գլուխգործոց ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»:

«ՉԻ». Եռամսյա հավաքների մասնակիցներից մեկը պետք է հակադարձեր նախարարին, ասեր՝ նախարար ջան, եկել ես մեզ դա ասում ես, որ ի՞նչ լինի, գնա վարչապետին ասա, կառավարության ծրագրի ժամանակ սա գրել տայիր:

Եվ իսկապես, կառավարությունն իր ծրագրում գրում է, որ մեր անվտանգության համակարգը ամբողջովին խարսխված է ՀԱՊԿ-ի վրա, որ Մինսկի խումբն էլ է ուզում նույն բանը, ինչ մենք, բայց նախարարը գալիս և ուրիշ շեշտադրումներ է անում:

Սա դեռ մի կողմ, եթե կառավարությունը նպատակ ունի քչացնել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, որքանո՞վ է դա տեղավորվում նախարարի այս հայտարարության տրամաբանության մեջ:

Կառավարության ծրագրից լրիվ հակառակ տպավորությունը կարելի է ստանալ: Ամեն ինչ «օք» է, եթե մենք էլ չցանկանանք մեզ պաշտպանել, կա ՀԱՊԿ և Մինսկի խումբ, որոնք ստիպողաբար մեզ կպաշտպանեն, ուստի մտահոգվելու կարիք չկա ու կարելի է ավելի քիչ ծառայել: Հազար ու մի գործ կա, թող երիտասարդները շուտ զորացրվեն ու գնան իրենց գործերով:

Խորհրդարանում իշխանական պատգամավորները մեղադրում էին ընդդիմությանը, թե վերջիններս չեն կարդացել կառավարության հրաշալի ծրագիրը, պարզվում է իրենց նախարարն էլ է աչքաթող արել Փաշինյանի բեսթսելլերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ