...

Ներկայացնում ենք, թե ինչ է ասել Նունե Եսայանը՝ մարտի 1-ին զոհվածների վերաբերյալ

Ներկայացնում ենք, թե ինչ է ասել Նունե Եսայանը՝ մարտի 1-ին զոհվածների վերաբերյալ

Երեկ երգչուհի Նունե Եսայանը «Հայելիում» տժժում էր իր ցնցող հայտարարություններով: Անկեղծ ասած՝ դրանցից ոչ մեկին չենք ցանկանում անդրադառնալ. խնայում ենք մեր հարգելի ընթերցողների նյարդերը:

Բայց այս պատմության մասին պետք է խոսենք: Գիտեք, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո Նունե Եսայանը հայտարարել էր, թե թող ցուցարարները չգնային հրապարակ, չզոհվեին:

Հիմա նույն Նունե Եսայանն ասում է, թե այդպիսի բան չի ասել: Լսել ենք, որ որոշել է վերականգնել իր հեղինակություն, համբավ-մամբավ ու դատի տալ այն լրատվամիջոցներին, որոնք իրեն վերագրում են մարտի 1-ի զոհերի վերաբերյալ այդ խոսքերը: 

Իսկ ի՞նչ է ասում ինքը: Մենք գտել ենք այդ տեսանյութը, որտեղ նա նույն «Հայելիում» լրագրողներին պարզաբանում է, թե իրեն մարտի 1-ի դեպքերից հետո մի հատ լրագրողուհի էր զանգել, հարց էր տվել, ինքն էլ շատ զայրացած էր, ասել է, որ չի կարելի երեխաներին ցույցերի տանել, իսկ «թող չգնային, չզոհվեին» արտահայտություն չի արել:

Ուրեմն, միանգամից ասենք, որ Նունե Եսայանը սուտ է խոսում, ու մի քանի անգամ: 

Նախ, աղմկահարույց այդ պատմության հետ կապված իրեն ոչ թե մի աղջիկ է զանգել, այլ նա դրա մասին խոսել է 2008 թվականի ապրիլի 15-ին՝ «Հայելի» ակումբում, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ, իր հետ հյուր է եղել նաև «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Սա՝ մի սուտ:

Հիմա. ի՞նչ է ասել Նունե Եսայանն այնտեղ՝ մարտի 1-ի դեպքերի մասին, մեջբերում ենք. «Կոտորած չի եղել, իսկ մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվել՝ շատ սխալ են արել: Նա՝ ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ»: Նորից ենք մեջբերում. «Նա՝ ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ»:

Սա բառացի մեջբերում է: Կարող եք դիտել տեսանյութն ու համոզվել, որ չենք հորինում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ