Ռոբեսպիեռի, Կրոմվելի ու Լենինի հետ բլոտ է խաղում: Ինքը Լենինի հետ է զույգ նստել: Մեկ էլ Ռոբեսպիեռը, թե բա՝ «Տղե՛րք, չոր թիվ ենք խոսում, իշմար բան-ման տալ չկա: Նիկո՛լ, հատկապես քեզ ա վերաբերվում, ղոզդ թույլ լինի, չասես՝ թավշյա սրտի ութ»:
«Միստեր Մաքսիմիլիան, ես չնայած ձեր փորձը չունեմ, բայց կոպեկ առ կոպեկ հաշվում եմ՝ նոր ղոզ խոսում: Պետք չէ խաբնվել իմ ժպիտին»:
«Լավ, լավ, գլուխ քիչ գովա, ընկեր Նիկոլ: Եթե էտքան լավ ես հաշվել, բա ՍԴ-ի Հրայրի խնդիրը ոնց ես լուծելու, վեց դատավոր ա պետք, որ հանես դրան, բայց չունես էտքան դատավոր: Թե մենակ օլիմպիական սկզբունքով ես մասնակցում այդ մրցաշարին»:
«Լադիմիր Իլյիչ, ժամանակից շուտ կանխատեսումներ մի արեք: Հրոյի հետ բլոտ չեմ խաղում, մաֆիա եմ խաղում, ու ինքը մնացել ա միակ սևը: Երևի չես կասկածում իմ համոզելու տաղանդի վրա, որ մնացածին կեփեմ էտ հարցում»:
«Լավ, բա որ տենց լավ ես հաշվում, հաշվե՞լ ես Քոչարյանին ինչքան եք տալու»:
«Ասեմ, Օլիվեր ջան: Ղառը կապույտ եմ խոսացել ու մենակ իմ ձեռով անելու եմ: Առաջին ռուկը՝ սահմանադրական կարգի տապալումով եմ տանելու: Երկրորդը՝ Հյուսիսային պողոտայի աֆյորայով: Երրորդը՝ Հոկտեմբերի 27-ով: Չորրորդը՝ Պապլավոկի դեպքով: Հինգերորդը՝ Սիլվա Համբարձումյանի ռուկով: Վեցերորդը՝ տղերքի ապօրինի հարստացման ռուկով: Յոթերորդը՝ Հայաստանի գույքը օտարին հանձնելու ռուկով: Ու վերջին ռուկը՝ Սերժը ցուցմունք ա տալու Ռոբերտի դեմ»:
Չի արթնանում, քանի որ չէր էլ քնել, այլ մասնակցում էր՝ «Քուն ու դադար չունի, ազգի մասին է մտածում» ընտանեկան լուսանկարների ֆոտոսեսիային:
«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019