«Հետո Էլթոն Ջոնը եկավ, ու մենք շատ հանգիստ այդ բոլորը տարանք: Երկխոսություն չի եղել, եղավ տանջված, տառապած, ընկճված ազգի հերթական հավատալը, որ հիմա լավ կլինի: Երկխոսություն չի եղել և չկա. հիմա մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտում են, բայց իրենց ոչ ոք չի լսում»:
Սա հատված էր հոգեբան Իրինա Ծատուրյանի մտահոգություններից, որոնք նա հայտնել է 168.am կայքին:
«ՉԻ». Միհրդատ Մադաթյանը և Կարինե Նալչաջյանը քիչ էին, հիմա էլ միշիկական մեդիաները նոր «էքզեմպլյար» են ստացել: Եվ որքան գնում է, այնքան մեծանում է համոզմունքը, որ հոգեբաններն իրենք կարիք ունեն երկարատև ու հիմնովին վերականգնելու իրենց հոգեկան առողջությունը:
Հետաքրքիր է, տիկինը ի՞նչ երկխոսության բացակայության մասին է խոսում: Ի՞նչ պետք է անեին իշխանությունները: Մեծ հանրային քննարկո՞ւմ ծավալեին՝ արդյոք Էլթոն Ջոնը մեկ օրով գա Հայաստան, թե ոչ:
Եթե տիկին հոգեբանն անկեղծ է իր մտահոգություններում և անթույլատրելի է համարում Էլթոն Ջոնի այցը Հայաստան, ապա մի երեք տարի առաջ պետք է իրեն կամուրջից գցելու փորձ աներ, երբ նախկին իշխանությունները հերոսի կոչում էին տալիս Էռնեկյանին:
Պետք է պիկետներ աներ կառավարական առանձնատների դիմաց և պահանջեր, որ առաջին տիկինն այդքան մեծ տեղ չտար Մգեր Արմենիա անունով երգչին:
Եթե Էլթոն Ջոնի մեկօրյա այցով Հայաստանը վնասներ է կրում, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ վիճակում է Մեծ Բրիտանիան, որտեղ մշտապես բնակվում է աշխարհահռչակ երաժիշտը:
Ախր, մանիպուլյացիաներ անելու համար էլ է անհրաժեշտ խելք, միայն ցանկությունը քիչ է: