Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում ներողություն է խնդրել կեղծիք տարածելու համար:
«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։ Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել է նա:
Խոսքը 2017 թվականին Ուկրաինայում արված լուսանկարի մասին է, որ համացանցում շատերը, այդ թվում՝ Տարոն Չախոյանը, տարածել էին՝ նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան, որ ընդդիմությունը կեղտի մեջ է:
«ՉԻ». Թվում է, թե եղածը մի բան չէ, դե հիմա, սխալվել են: Բայց խոսքը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի մասին է: Մենակ ինքը չէ, պետական կառույցների բազմաթիվ այլ պաշտոնյաներ էլ են այդ լուսանկարը տարածել:
Դե, պատկերացրեք, թե ինչ պրիմիտիվիզմ է իշխում պետական ապարատում: Հարյուրավոր աշխատողներ կան, աշխատավարձեր են ստանում, պարգևավճարներ, բայց մի հատիկ լուսանկարն ի՞նչ է, չեն կարողացել ստուգել դրա իսկությունը: Ալարել են նույնիսկ ուշադրություն դարձնել, որ նկարում ծառերը տերևակալած են: Բա որ մի հատ լուսանկարի հարցում են այսքան դիլետանտ, բա ավելի կարևոր հարցերում ի՞նչ սպասել սրանցից:
Ու այս թյուրիմացությունները երկիր են ղեկավարում: Դրա համար էլ ամեն օր խայտառակ ենք լինում աշխարհով մեկ: Իրենց համար սա սովորական բան է արդեն: Չնայած, ի՞նչ ենք զարմանում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դե, սխալ էին զեկուցել, դե, ճիշտ չէինք արտահայտվել, դե ոչինչ, դե անցած լինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: