...

Огласите весь список

Огласите весь список

«Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն և աջակցություն»։

Հայտարարության հեղինակը Միքայել Մինասյանի թիմակից, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ֆեյքերի ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն է:

«ՉԻ». Խնդրում ենք՝ огласите весь список: Օրինակ՝ ձեթից ու կրուպեղենից բացի կա՞ այլ աջակցություն, թե՞ միայն սննդամթերքի տեսքով է: Կարո՞ղ է արդյոք քաղաքացին, որը դեմ է Նիկոլին, բայց չի հարում Քոչարյանին կամ Սարգսյանին, դիմել ձեզ և աջակցություն ստանալ: Որքա՞ն է աջակցության տևողությունը, միանվա՞գ է, թե՞ երկարաժամկետ:

Կամ կարո՞ղ եք աջակցել ֆեյսբուքում: Օրինակ՝ գրառմանը աջակցեք հավանումներով և տարածումներով, հետևեք, որ հակադիր տեսակետների արտահայտման դեպքում հին ֆեյքերով խեղճացնեք ձեր հովանու տակ գտնվողի վրա հարձակվողներին:

Միաժամանակ, տարբեր խմբերին աջակցություն տրամադրելը բավական դժվար և տեխնիկապես բարդ գործ է: Պետք է զգուշացնել բոլոր աջակցություն հայցողներին, որ իրենց միջոցառումների ցանկը նախապես համաձայնեցնեն ձեզ հետ: Հնարավոր է՝ միաժամանակ հանրահավաք հրավիրեն, ո՞ւմ եք աջակցելու, հո չե՞ք կարող երկու մարդ դառնալ:

Մի խոսքով՝ ձեր գործն էլ գործ չի, ամբողջ օրը ցեխ ու ջրի մեջ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ