...

Որտեղից հայտնվեցին այս ընդդիմադիրները

Որտեղից հայտնվեցին այս ընդդիմադիրները

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը 168.am կայքի հետ զրույցում ասել է. «Որքան էլ այս ամիսների ընթացքում իշխանությունը փորձել է այս կամ այն սահմանափակումով քաղաքական ընդդիմադիրներին ճնշել, ակնհայտ է, որ ՀՀ-ի որևէ իշխանություն ընդդիմության հետ չի եղել այնպիսի սուր պայքարի մեջ, ինչպիսին այսօրվա իշխանությունն է»։ 

«ՉԻ». Հետաքրքիր է՝ որտեղից և ինչի արդյունքում առաջացան այս նորաթուխ ընդդիմադիրները:

Որքան պետք է չտիրապետես Հայաստանի նորագույն պատմությանը, որ նմանատիպ պնդումներ անես: Այսինքն՝ ընտրությունները կեղծած, երկիրը թալանած, մարդկանց վրա կրակած իշխանության հետ պայքարը ավելի թույլ է եղել, քան այս իշխանության դեմ:

Սա արդյունք է այն բանի, որ ռևանշիստները պատրաստ են ցանկացածին ընդգրկել իրենց շարքերը, միայն թե պատրաստ լինի «անձնուրաց» պայքարի:

Մի քանի հոգով հավաքվել, կուսակցություն են բացել, մեկ-մեկ գրառումներ են անում սոցիալական ցանցերում և հիմա հայտարարում են, թե գտնվում են սուր պայքարի մեջ: Այդ դեպքում, ինչ ասեն այն ընդդիմադիրները, որոնք տարիներ շարունակ ենթարկվում էին լրջագույն ճնշումների, դատապարտվում էին և բանտարկվում սույն կուսակցության ներկայիս հովանավորյալների կողմից:

Մի քանի օրից էլ բոլորով կհավաքվեն, կմիավորեն բոլոր ռեսուրսները, մեծ ճիգերի միջոցով մի երկու հազար մարդ կհանեն փողոց և կհայտարարեն, որ սա մեծագույն ընդդիմադիր շարժումն է Հայաստանի պատմության մեջ:

Ամեն դեպքում արժանին մատուցենք Մարտիրոսյանին և նրա ընկերներին՝ նրանք չեն վախենում ծիծաղելի լինելուց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ