...

Տանը հեռուստացույց չունեն

Տանը հեռուստացույց չունեն

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է, Փաշինանի իշխանության ներկայացուցիչները վերջին անգամ ե՞րբ են հանդիպել իրենց միջին վիճակագրական ընտրողին կամ հեղափոխության աջակցին և լսել, թե ի՞նչ են մտածում նրանք այս իշխանության մասին: Գահավիժում եք ահռելի արագությամբ, նույնիսկ արձակուրդային տխմար PR «լեռը մուկ ծնեց» ինքնավստահություն չանելու անթույլատրելիությունն եք սկսել արհամարհել»:

«ՉԻ». Չիմացողների համար շեշտենք, որ սույն քաղաքական միավորի ղեկավարը Արթուր Ղազինյանն է: Իսկ, եթե նրան էլ տեղը չբերեցիք, ապա նա մեկն է, որը մեկ տարուց ավել է, ինչ կուսակցություն է ստեղծել, բայց երբեք գոնե մի 10 հոգանոց հավաք չի կազմակերպել Հայաստանի քաղաքացիների հետ՝ նախընտրելով ամբողջ օրը լինել վիրտուալ տիրույթում և մեկը մեկից զավեշտալի գրառումներ անել:

Բայց անգամ ամբողջ օրը սոցիալական ցանցերում հերթապահելով՝ չեն տեսել, որ վարչապետը գրեթե ամեն օր շփվում է Հայաստանի քաղաքացիների հետ, այցելում այնպիսի համայնքներ, որտեղ Ղազինյանի և Մարտիրոսյանի պատրոնները երբեք ոտք չեն դրել և չեն էլ ենթադրում, որ այդպիսի գյուղ կա Հայաստանում:

Գահավիժելու մասով միայն մասնակի կարելի է համաձայնել Մարտիրոսյանի հետ: Առնվազն գահավիժում ենք իրավական ոլորտում, քանի որ մայր բուհի իրավաբանական ֆակուլտետը շարունակում է երկրին մատուցել հիմնականում անգրագետ, օրենքի փոխարեն փողին նվիրված իրավաբանների: Իսկ թե ինչու է այդպես, Մարտիրոսյանը ճիշտ կանի հարցնի կուսակցական բոսսի հայրիկին՝ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1052 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ