...

Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի երազը

Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի երազը

Ինքը բոլորին բռնել բաց է թողել: Այլևս մարդ չկա, որ այդ քավարանով անցած չլինի: Բայց ինքը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ժամանակավոր պաշտոնակատար: Մի փոքր խորհելուց հետո հիշում է, որ ամեն դեպքում կա մեկը, որին չեն բռնել և բաց թողել: Եվ այդ մեկ մարդն ինքն է: Որոշում է իրեն բերման ենթարկել: Բայց մինչ այդ հաղորդագրություն տարածել: Եվ քանի որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը խորը և համապարփակ սաբոտաժի մեջ է, ինքը պետք է գրի հաղորդագրության տեքստը: «Այսօր, ժամը 14:00-ի սահմաններում իր աշխատասենյակից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Մշտարթուն քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ նա մսխում և վատնում է հեղափոխության ձեռքբերումները: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ չեն հայտնաբերվել մսխող և վատնող գործիքներ»: 

Պատկերը փոխվում է: Ինքը երեկոյան լուրերի թողարկումն է դիտում: Ելույթ է ունենում վարչապետը«Սիրելի հայրենակիցներ, Արման Սարգսյանի հետ տեղի ունեցածը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մեր համար չկան օտարներ և յուրայիններ: Բոլորը հավասար են օրենքի առջև: Բայց, այնուամենայնիվ, ես այս փաստը կգրանցեմ նոթատետրումս, որ մեկ տարի հետո անդրադառնամ»:

Արթնանում է Օսիպյանի զանգից: «Բռատ, հեչ չմտածես: Մոնարխի ախրանիկներից մեկին խփին, բայց տեղը մարդ չեմ վերցնում, քո համար եմ պահում: Ինչքան ուզում ես բռնի, բաց թող: Հենց նադայել լինես, միլոստի պրոսիմ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ