...

ՈՒՀԱ-ի հայ աստղերը պետք է դատապարտեն Գուսմանի արարքը

ՈՒՀԱ-ի հայ աստղերը պետք է դատապարտեն Գուսմանի արարքը

ՏԱՍՍ գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գուսմանը 50 հազար դոլար է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի ֆոնդին:

«ՉԻ». Ընթերցողների համար պարզաբանենք. սույն պերսոնաժը Յուլի Գուսմանի հարազատ եղբայրն է, որը տասնամյակներով նստած է ՈՒՀԱ-ի (КВН) ժյուրիում:

Եվ հիմա կոնկրետ անելիք ունեն Ռուսաստանի շոու բիզնեսի ծագումով հայ ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՈՒՀԱ-ի աստղեր Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Տաշ Սարգսյանը և մյուսները:

Նրանք պետք է տիրաժավորեն այս լուրը և հրապարակային հարց ուղղեն Գուսմանին՝ ո՞ւմ համար ես փող փոխանցում: Իրենց սոցիալական ցանցերի էջերում տեղադրեն սպանված և վիրավոր մանկահասակ երեխաների նկարները և նշեն, որ այդ 50 հազար դոլարը կնպաստի, որ նման հանցագործությունները շատանան:

Հայ աստղերը պետք է մի կողմ դնեն իրենց պոլիտկոռեկտությունը և դա անեն հանուն իրենց ազգի: Գուսմանների իմիջին պետք է լուրջ վնաս հասցվի, որպեսզի մյուսները մինչև Ադրբեջանին փող փոխանցելը հազար անգամ մտածեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ