...

Ինչո՞ւ է ընտրվել ՏԱՍՍ-ը

Ինչո՞ւ է ընտրվել ՏԱՍՍ-ը

Երեկ Ալիևը հակադարձեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին առ այն, որ Մինսկի համանախագահ երկրները պետք է զուսպ լինեն և գնահատականներ չհնչեցնեն վարձկանների վերաբերյալ:

Հետաքրրքիր է, որ Ալիևին պատասխանել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱԳՆ-ում իր անանուն աղբյուրներին: Լուրի մեջ նշված է, որ ռուսական կողմը զարմացած է Ալիևի էմոցիոնալ պատասխաններից:

Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ալիևի համար անհաճո տեղեկատվությունը հրապարակում է մի լրատվամիջոց, որն ամբողջովին սատարում էր Ալիևի ռեժիմին: Դեռ պատերազմից առաջ գործակալության փոխտնօրեն, իսկ իրականում դե ֆակտո ղեկավար Գուսմանը մեկնել է Բաքու և կոորդինացնում է Ադրբեջանի տեղեկատվական պատերազմը:

Ստացվում է, որ կամ Մոսկվան քաշել է Գուսմանի ականջները և հիշեցրել, թե ով է նրա իսկական տերը, կամ էլ ինքը՝ Գուսմանն է հասկացել, որ Ալիևը ձախողվել է և նրանից տարանջատվելու ժամանակն է:

Երրորդ տարբերակ չկա. այլապես կային հարյուրավոր լրատվամիջոցներ, որոնց միջոցով կարելի էր ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել, բայց ընտրվել է ՏԱՍՍ-ը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ