...

«Ուսապարկերը» նաև քաղաքական կապիտալ են ավելացնում

«Ուսապարկերը» նաև քաղաքական կապիտալ են ավելացնում

«Կարծում եմ՝ էն պատգամավորներից եմ, որ ակնհայտորեն իր քաղաքական կապիտալն ավելացրել է էս ընթացքում, և ես հիմա շատ ավելի վստահ եմ գնալու ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին»։

Սա հատված էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Մենք էլ տարակուսում էինք, թե ինչո՞ւ իշխանությունը չի կատարում իր նախընտրական խոստումը և չի վերացնում ռեյտինգային համակարգը: Հիմա ամեն ինչ պարզվեց. Պապոյանը և մնացած «ուսապարկերը» (բնորոշումը մերը չէ, այլ Պապոյանի գործընկերներից մեկինը) ավելացրել են իրենց քաղաքական կապիտալը և կարող են փայլուն հաղթանակ տանել նաև գործող օրենսգրքով:

Տեսնես Պապոյանի և մյուսների մոտ քաղաքական կապիտալ ավելացնելն ինչպե՞ս է դրսևորվել: Ուսապարկերի մեջ ավելորդ բեռ են վերցրե՞լ, թե՞ քաղաքական այնպիսի գործունեություն են ծավալել, որ արժանացել են հանրության ճանաչմանը և գնահատանքին:

Անգամ իշխանությունն է խոստովանում, որ իր վարկանիշը 2018 թվականի համեմատ նվազել է: Այդ ֆոնին միայն մեկ տարբերակ կարող էր լինել, որ Պապոյանի կապիտալն աճեր: Եթե գոնե երբեմն հակառակվեր իշխանության գծին, քննադատեր ու մշտապես կողմ չքվեարկեր գործադիրի նախագծերին: Բայց Պապոյանը ազնիվ պիոներականի նման մշտապես պատրաստ է եղել ստորագրել Փաշինյանի կառավարության ցանկացած որոշման տակ:

Այնպես որ, ոչ թե քաղաքական կապիտալն է ավելացել, այլ Փաշինյանի մոտ ձեռք եք բերել առանց բարդությունների կոճակ սեղմողի համբավ: Ուստի կարող եք հավակնել ցուցակում անցողիկ տեղ զբաղեցնելուն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   744 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ