...

Պակաս չկայացածն էլ շեֆդ չէ

Պակաս չկայացածն էլ շեֆդ չէ

«Իրենց կյանքում չկայացած մարդիկ Վանոյին ստիպեցին, որ հեռանա: Մեր պետությունն այդ օրվանից ունի մեծ կորուստ»,- Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:

«ՉԻ». Դժվար է չհամաձայնել Երևանի նախկին քաղաքապետ, իսկ այժմ նախարար Վահագն Խաչատուրյանի հետ: Այն, ինչ ծրագրել էին անել Հայաստանի հետ որոշ չկայացած մարդիկ, չէին կարող անել, եթե Վանո Սիրադեղյանը մնար ազատության մեջ:

Նախկինների մասով ամեն ինչ պարզ է, նրանց դրդապատճառները վաղուց են բացահայտված: Իսկ ի՞նչ կարծիքի է պարոն նախարարը ներկաների դրդապատճառների մասին, նրա՛նք ինչու չվերադարձրեցին Վանո Սիրադեղյանին: Սա ավելի կարևոր և արդիական է:

Ի՞նչ բնութագիր կտա նախարարը գործող ղեկավարին: Գուցե նա՞ էլ պակաս չկայացածը չէ և իր չկայացածության ֆոնին սարսափում էր Վանո Սիրադեղյանի ներկայությունից Հայաստանում:

Ինչո՞ւ վարչապետի պաշտոնում երբեք չարտահայտվեց Վանո Սիրադեղյանի նկատմամբ իրականացված հաշվեհարդարի վերաբերյալ: Ինչո՞ւ երբեք քաղաքական գնահատական չհնչեցրեց:

Վազգեն Մանուկյանից մի քանի անգամ ներողություն խնդրելու փոխարեն թերևս մեկ անգամ ներողություն խնդրեր Վանո Սիրադեղյանից, որ քաղաքական և իրավական անկարողություն է դրսևորում ու չի կարողանում նրան Հայաստան վերադարձնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ