«Գիշերը անցա Հանրապետության հրապարակով: Ցույցի էներգետիկան զրո է: Չի ստացվի, եթե չանցնեն բռնության»:
Սա Կրեմլի գլխավոր պրոպագանդիստներից մեկի՝ Արամ Գաբրիելյանովի տպավորություններն են 17-ի կազմակերպած ցույցերից:
«ՉԻ». Ինչ խոսք, շատ տպավորիչ է թե՛ խոստովանությունը, թե՛ կոչը:
Կրեմլի հայազգի պրոպագանդիստը էներգետիկայի բացակայության համար ոչ թե պետք է մեղադրի ցույցի կազմակերպիչներին, այլ Մոսկվայի իր տերերին, որոնք խաղադրույք են կատարել նրանց վրա և փակ ծրարներով ինստրուկցիաներ են ուղարկել: Չե՞ն տեսել, թե ում վրա են հենվում: Դվինի Արտակի վրա պրոյեկտներ կազմելուց առաջ մտածեիք, որ այդ մարդիկ առավելագույնը կարող են լուսավորել իրենց հյուրանոցների արտաքին պատերը, բայց ոչ մի դեպքում չեն կարող էներգետիկա առաջացնել հայության շրջանում:
Ինչ վերաբերում է բռնության անցնելու կոչին: Այստեղ հստակ անելիք ունի ԱԳՆ-ն: Օտար երկրի քաղաքացին եկել է Հայաստան և բռնության կոչեր է հնչեցնում: Պրոպագանդիստ չէ, ով ուզում է լինի՝ պետք է հայտարարվի անցանկալի անձ: Թող Մոսկվայից հնչեցնի իր կոչերը:
Հ.Գ. Եթե ընթերցողը լավ ծանոթ չէ Գաբրիելյանովի գործունեությանը, փող աշխատելու նրա միջոցներին, առաջարկում ենք դիտել Ալեքսեյ Նավալնու յութուբյան հատուկ հաղորդումը՝ նվիրված սույն պերսոնաժին: Հաղորդման անվանումն է ՝ «Паразиты»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: