Այսօր Երվանդ Խունդկարյանը մի երկարաշունչ սրտաճմլիկ հայտարարություն է տարածել, որտեղ ի թիվս այլ ձեռքբերումների՝ նշում է, թե դատավորների անկախության ինչ դժվարին ճանապարհ է հաղթահարել:
Այսօր գրառում է արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի գլխավոր ուղերձն այն է, որ առանց սխալվելու չկա առաջընթաց: Փաշինյանը գրում է. «միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս»:
Համամիտ ենք, պարոն Փաշինյան, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Սակայն կան դեպքեր, երբ ի սկզբանե պարզ է՝ սխալ է ընտրված ճանապարհը, իսկ ճանապարհի ընկերը վարկաբեկված է: Դուք փորձում եք հասնել անկախ դատարան ունենալու կետին՝ ճանապարհի ընկեր վերցնելով մեկին, որը բացի հրամաններ կատարելուց ուրիշ այլ բանով աչքի չի ընկել: Դուք հայտարարում եք, որ ցանկանում եք կառուցել ժողովրդավարական պետություն, այդ գործի համար գործընկեր վերցնելով մեկին, որը ժողովրդավարությանը և ազատ խոսքին անդառնալի հարվածներ է հասցրել:
Սխալվելու իրավունք ունեն բոլորը: Բայց չի կարելի պատերազմ հայտարարել ԱՄՆ-ին, հետո ասել, թե բոլորն ունեն սխալվելու իրավունք, մենք լավ բան էինք ուզում, ցանկանում էինք, որ Հայաստանը դառնա գերտերություն:
Շատերը կասեն՝ օրինակը գրոտեսկ է: Ինչ վերաբերում է Խունդկարյանին, ապա ամեն ինչ ի սկզբանե էլ պարզ է՝ նրա հետ անկախ դատարան և ժողովրդավարություն չեն կառուցում: