Ալելույա: Վերջ: Նիկոլ Փաշինյանը գտավ իր սրտի արտաքին գործերի նախարարին:
Մնում է հասկանալ, թե ինչով էր պայմանավորված այս աստիճան դանդաղկոտությունը:
Միրզոյա՞նը չէր համոզվում, թե՞ Փաշինյանը լավ չէր համոզում:
Իսկ գուցե պատճառը առավել քան հասարա՞կ է: Այսօր Արարատ Միրզոյանի կնոջ ծննդյան տարեդարձն է, և մարդիկ սպասել են, որ երկու առիթը մեկ օրում համատեղեն:
Բախտներս բերեց, որ տիկին Գոհար Աբաջյանի ծնունդը ձմռանը չէ, հակառակ պարագայում ևս մի քանի ամիս արտգործնախարար չէինք ունենա: